Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1991-1993
Քո կարծիքը
Yes taratsq zidjogh chem, vorovhetev miayn im oroq yev boloris djanqeri gumarov en azatagrvel hayoc ayd taratsqner@ comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԵԼՈՒՅԹ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ 5 ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ - 2 սեպտեմբերի, 1991

Հարգելի պրեզիդենտ,


Հարգելի նախագահություն,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը: Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով:


Նախ եւ առաջ կուզենայի նշել, որ այդ հայտարարությամբ վերանում է Գերագույն խորհրդի նստաշրջանում իմ ռեպլիկում արտահայտված տագնապը՝ միութենական իշխանության վաղուց արդեն իրենց լիակատար սնանկությունն ապացուցած հին կառուցվածքների վերակենդանացման վտանգի վերաբերյալ:


Պրեզիդենտը եւ հանրապետությունների ղեկավարները ճիշտ դաս առան պետական հեղաշրջումից հետո ստեղծված նոր իրողությունից եւ իրենց վարկաբեկած հին կառուցվածքները վերականգնելու փորձի փոխարեն ընտրեցին իշխանության նոր, միջհանրապետական մարմինների ստեղծման ուղին: Դրանով իսկ արվում է առաջին եւ շատ նշանակալի քայլը՝ միաձույլ ֆեդերատիվ համակարգից ազատ եւ իրավահավասար պետությունների ընկերակցության անցնելու ուղղությամբ:


Այս տեսակետից հատկապես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հայտարարության երկու կետի վրա:


Առաջինը վերաբերում է հանրապետությունների կողմից միութենական դաշնագրին իրենց մասնակցության ձեւի ազատ ընտրությանը: Լիիրավ անդամությունից բացի նախատեսվում է ընկերակցող անդամ կամ դիտորդ անդամ լինելու հնարավորություն եւ այլն: Հասկանալի է, որ դաշնագիրն էլ չի լինի այն, ինչ մշակվել է Նովո‑Օգարյովոյում: Հայաստանը, բնականաբար, միութենական դաշնագրի նկատմամբ իր տեսակետը կարտահայտի սեպտեմբերի 21‑ի հանրաքվեում:


Իսկ երկրորդ կետը (հայտարարության մեջ 7‑րդ), որի վրա ես կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունը, այն է, որ երաշխավորում է համաշխարհային ընկերակցության, Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ դառնալու հանրապետությունների իրավունքը: Դրանով իսկ հանրապետությունները հայտնվում են միջազգային իրավունքի լիակատար պաշտպանության ներքո:


Ես վստահ եմ, որ այս առումով համագումարի միջնորդությունը կարժանանա Արեւմուտքի քաղաքական շրջանների դրական արձագանքին, որոնք շահագրգռված են Խորհրդային Միությունում սոցիալ‑քաղաքական լարվածության վերացմամբ: Իսկ դա մեծապես կօգնի այդ լարվածության վերացմանը:


Հայտարարությունը հստակ պատասխան է տալիս նաեւ երկու կարեւորագույն հարցերի, որոնք լրջորեն մտահոգում են թե՛ ԽՍՀՄ ժողովուրդներին, եւ թե՛ համաշխարհային հանրությանը: Դա նախ եւ առաջ զինված ուժերի եւ ռազմաստրատեգիական տարածքի միասնության պահպանումն է՝ այն անհրաժեշտաբար ներդաշնակելով հանրապետությունների շահերին, անպայման անցկացնելով արմատական բարեփոխումներ, որոնք արդեն մշակվում են ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում (հենց նոր ես ստացա բարեփոխումների նախագծի ծրարը՝ պաշտպանության նախարար Շապոշնիկովի ստորագրությամբ): Եւ երկրորդ, դա տնտեսական տարածքի միասնության պահպանումն է, որով շահագրգռված են ոչ միայն միութենական դաշնագրի ստորագրման ցանկություն ունեցող հանրապետությունները, այլեւ նրանք, որոնք պատրաստ են դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Ընդսմին, բնականաբար, պետք է մշակվեն հանրապետությունների ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմներ: Այս կապակցությամբ, ուզում եմ պաշտպանել հանրապետությունների ներկայացուցիչների՝ Տնտեսական ընկերակցություն ստեղծելու մասին կոնվենցիայի նախագիծ պատրաստելու (ակադեմիկոս Շատալինի ղեկավարությամբ) նախաձեռնությունը:


Այնուամենայնիվ՝ նշելով հրապարակված հայտարարության հրատապությունն ու կառուցողականությունը, դրա հետ մեկտեղ պարտք եմ համարում սկզբունքային անհամաձայնություն հայտնել դրա որոշ դրույթներին:


Առաջին (այդ մասին արդեն խոսեց Ուկրաինայի ներկայացուցիչը, եւ ես նրա հետ լիովին համաձայն եմ). միութենական Սահմանադրության եւ միութենական օրենսդրության ստեղծումը հակասում է Ազատ պետությունների ընկերակցության գաղափարին:


Եւ երկրորդ. հայտարարության մեջ երաշխավորված չեն ինքնավար կազմավորումների իրավունքները: Այս կապակցությամբ առաջարկում եմ հայտարարության 6‑րդ կետն ընդունել հետեւյալ խմբագրությամբ.


«Ընդունել հռչակագիր, որը կերաշխավորի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, անկախ նրանց ազգությունից, բնակության վայրից, կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից, ինչպես նաեւ՝ ազգային փոքրամասնությունների եւինքնավարկազմավորումների իրավունքները», այսինքն՝ ավելացնել վերջին երկու բառը, այնուհետեւ ավելի կոնկրետ՝ «ինքնավար մարզերի կարգավիճակը բարձրացնել ինքնավար հանրապետությունների մակարդակի, երաշխավորել ինքնավար հանրապետությունների ինքնիշխան իրավունքները ընկերակցության անդամների ինքնիշխանության շրջանակներում»:


Նշելով քննարկվող հայտարարության անկատարությունը, դրա հետ մեկտեղ պետք է կրկին խոստովանեմ, որ այն արմատական քայլ է նոր հասարակության ստեղծման ուղղությամբ: Ուստի եւ ձեզ կոչ եմ անում պաշտպանել այն՝ խուսափելու համար հնարավոր նոր համաղետներից, եւ հանուն իրոք ազատ պետությունների ընկերակցության կառուցման:

1991-09-02

Մեծարգո նախագահ,


Հարգելի գործընկերներ,


Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5‑րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին:


Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ‑ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում  


Մեծարգո պարոն նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական‑քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ‑տնտեսական  


Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով

Վեհափառ Տեր,


Մեծարգո նախագահող,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին - դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը:


Բախտի  


Քննարկումն ի՞նչ ցույց տվեց: Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման: Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ: Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ: Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ:


Խոսում են ժողովրդի անունից,  


Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից:


Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ:


Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է: Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության  


Հարգելի պատգամավորներ,


Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը:


Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում:


Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման:


Նման գռեհկացում եմ ես համարում  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com