Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1994-1997
Քո կարծիքը
 Lavaguyn nory veradarcac hinn e... comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Ելույթ ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված - 24 Հոկտեմբեր, 1995

Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք, 
 

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»:

Թեեւ Հայաստանը, որպես պետություն, ՄԱԿ ի խարտիան առաջինը ստորագրողներից չի եղել, սակայն որպես ազգ, Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշտ է ուղարկել շուրջ 600 000 ուստր եւ դուստր, որոնց մոտավորապես կեսը երբեք այլեւս չի վերադարձել: Նաեւ նրանց հիշատակի շնորհիվ է, որ Հայաստանը հպարտորեն տեղ է գրավում ձեր շարքերում որպես անկախ պետություն՝ նշելու համար Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50 ամյա հոբելյանը:

1945 թվականի իրադրությունից ելնելով, բնական էր, որ Միավորված ազգերի խարտիան նպատակ էր հետապնդում առաջին հերթին պահպանել խաղաղությունն ու միջազգային անվտանգությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը առանցքային դեր խաղաց համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո վերակառուցման գործում՝ զերծ պահելով աշխարհը հետագա հնարավոր գլոբալ բախումից: Նույնիսկ Սառը պատերազմի ընթացքում, համընդգրկուն հիմնահարցերի միջազգային քննարկումների ֆորումի լոկ գոյությունը կանխեց բազմաթիվ հակամարտությունների ծագումը:

ՄԱԿ ը շարունակում է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային հակամարտություններ պարունակող հարցերի լուծման գործում. ինչպես, օրինակ, ԵԱՀԿ ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակով անցկացվող բանակցություններում: Այս առումով ես ցանկանում եմ կրկին արտահայտել երկարաժամկետ զինադադարը հարգելու եւ այն, որքան հնարավոր է շուտ, տեւական խաղաղության վերածելու հայկական կողմի հաստատակամությունը:

Պարոն նախագահ,

Կազմակերպության կարեւոր խնդիրներից է խաղաղության երաշխավորումը: ՄԱԿ ը եւ ողջ աշխարհը 1945 թվականից ի վեր բազմաթիվ ճակատներում ունեցել են նշանակալի առաջխաղացումներ:
 
Ապագաղութացման եւ ապարտեիդի վերացման, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եւրոպայում, նախկին Խորհրդային Միությունում հին կարգերի փլուզման եւ նոր, ժողովրդավարական կարգերի ի հայտ գալու շնորհիվ, հարյուր միլիոնավոր մարդիկ իրականացրին ինքնորոշման եւ ազգերի միությունում իրենց ձայնի իրավունքը:

Այս ֆորումը միաժամանակ հնարավորություն տվեց աշխարհի ազգերին իրենց բաժին մասնակցությունն ունենալ շատ հարցերի շուրջ հեռանկարների կառուցման գործում, ներառյալ՝ տնտեսական եւ սոցիալական ռազմավարական նպատակները, մարդու իրավունքները, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ աջակցությունը միջազգային իրավունքին: Միաժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունների աշխատանքն ուղղակիորեն բարելավել է միլիոնավոր մարդկանց կյանքը ողջ աշխարհում:

Այնուամենայնիվ, մինչեւ 90 ական թվականները միջազգային համակարգը աշխարհի հիմնախնդիրներին մոտենում էր հիմնականում հատվածական սկզբունքով: Սակայն Սառը պատերազմի ավարտը հնարավորություն տվեց պետություններին միասին աշխատելու եւ միջազգային համագործակցությունը աննախադեպ մակարդակի հասցնելու: Քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված համընդգրկուն գործընթացները հանգեցրին ազգերի փոխկապվածության խորացմանը եւ ընդլայնեցին Միավորված ազգերի կազմակերպության տեղն ու դերը:
 
Վերջին տարիներին ՄԱԿ ը անց է կացրել մի շարք միջազգային համաժողովներ համաշխարհային կարեւորության խնդիրների շուրջ: Այս համաժողովներից յուրաքանչյուրը դարձավ համաձայնության կայացման կարեւոր ֆորում: Չնայած մոտեցումների տարբերություններին, դրանցից յուրաքանչյուրն ապացուցեց, որ միջազգային հանրությունը քաղաքական կամք ունի բոլոր ժողովուրդների կյանքի որակական բարելավման միասնական նպատակին հասնելու համար:

Հայաստանը ցանկանում է ՄԱԿ ը է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի գնահատանքի արժանացած տեսնել: Մենք ողջունում ենք դոկտոր Բուտրոս Ղալիի անխոնջ գործունեությունը՝ ուղղված այս փոփոխվող աշխարհում Միավորված ազգերի համակարգի վերակառուցմանը: Նրա նախաձեռնությամբ նշանակալի առաջընթաց է տեղի ունեցել կազմակերպության ղեկավարման գործում:

Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում «Խաղաղության ծրագրի», «Զարգացման ծրագրի» եւ, բոլորովին վերջերս, «Խաղաղության ծրագրում լրացում կատարելու մասին» իր իսկ առաջարկությունների շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ:

Աշխարհը գիտակցել է, որ չի լինում խաղաղություն առանց զարգացման, եւ զարգացում՝ առանց խաղաղության: Գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի սահմանած քաղաքականության հիմքը կանխարգելիչ դիվանագիտությունն է: Պարզ է, որ ավելի լավ է կանխարգելել, քան ապաքինել: Իրոք, Սառը պատերազմի տարիներին կանխարգելված պատերազմը խաղաղության միակ հնարավոր ձեւն էր:
 
Այսօր՝ վերջին 100 տարիների ձեռքբերումների շնորհիվ, գիտակցելով աշխարհի աճող փոխկախվածության իրողությունները՝ մենք հնարավորություն ունենք մեկ քայլ եւս անել դեպի ապագա՝ հասնելու համար խաղաղության նոր ձեւի՝ խաղաղ համագործակցության եւ ընդհանուր առաջընթացի:
 
Մեզ համար ուղենիշ են նախորդ սերունդները եւ ոգեշնչող՝ ՄԱԿ ի ներկայիս ղեկավարությունը: Բայց կազմակերպության վերակառուցման պատասխանատվությունն ավելի շատ ընկնում է անդամ պետությունների վրա: Կազմակերպությունն ազգերից, երկրներից ու ժողովուրդներից վեր կանգնած չէ, այն նրանց համատեղ գոյատեւման ձգտումի եւ նպատակների իրականացման արտահայտությունն է:
 
ՄԱԿ ը պետք է ծառայի միջազգային ողջ հանրությանը, որի կենտրոնում է մարդկային գոյը: Այն այնքանով արդյունավետ կլինի միայն, որքան որ մենք ջանանք: Նրա հաջողության գրավականը բոլոր անդամ պետությունների եւ մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է:
 
Եզրափակելով՝ ես կցանկանայի ողջունել բոլոր նրանց, ովքեր ծառայել են ՄԱԿ ին վերջին 50 տարիների ընթացքում եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր կյանք տվեցին իրենց պարտքը կատարելիս: Մենք հարգում ենք նրանց հիշատակը եւ պարտավորվում շարունակել նրանց առաքելությունը: 
 
Շնորհակալություն, պարոն նախագահ:

1995-10-24

Սեպտեմբերի 26 ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  


Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից: 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների,  


Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ:

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք,  


Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության  


Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,


Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին:

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո: Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից:

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  


Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի:

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման,  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը:  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր  


Մեծարգո նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից:

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես.


1991 թվական.


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով:

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,


Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը:

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:


Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com