Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1994-1997
Քո կարծիքը
I am sorry that I cannot participate in the election of 02/19/08. But my vote is for Levon Ter Petrossian. I believe that in two days we will have victory and we will hear the good news that the president of Armenia is Levon Ter Petrossian. God Bless Armenia Armenian Nation Wide Movement Member 1997 Razmik Gasparyan comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Ամանորի շնորհավորական ուղերձը 1996 տարեմուտին

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի:

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման, բնակչության կենսամակարդակի թեկուզ դանդաղ, բայց նկատելի բարձրացման տեսակետից:

Համոզվելու համար հարկ չկա դիմել վիճակագրական տվյալների եւ տնտեսական ցուցանիշների օգնությանը. բավական է տեսնել երթեւեկող մեքենաների քանակը, շուկաների ու խանութների առատությունը, մարդկանց ժպիտն ու աճող լավատեսությունը:

Հարկ չկա նաեւ հավաստել, որ այդ ամենը պարտավոր ենք պահպանել ու խորացնել առաջիկա տարվա ընթացքում՝ մեր ժողովրդին ապահովության եւ կայուն առաջընթացի զգացողություն ներշնչելու համար, քանզի առանց այդ զգացողության անհնար է պատկերացնել Հայաստան երկրի բարգավաճման բաղձալի հեռանկարը:

Մեր ժողովուրդը չափազանց թանկ գին վճարեց անկախության եւ Արցախի ազատագրության համար: Վճարեց սակայն ոչ թե ակամա, այլ գիտակցաբար: Տառապեց՝ բայց դիմացավ, նեղսրտեց՝ բայց տոկաց, քանզի վեհ էր նպատակն ու անսակարկելի:

Ժամանակից առաջ ընկնելով, կարծում եմ, արդեն իսկ իրավունք ունենք սա համարելու անօրինակ սխրագործություն, որն արժանանալու է սերունդների անմնացորդ ակնածանքին: Եւ քանի որ չկա սխրագործություն, որ չհատուցվի, չկա ազնիվ ջանք, որ արդյունք չտա, չկա քրտնոռոգ ածու, որ ծիլ չարձակի, մեր ժողովրդի գործադրած ահռելի ճիգն էլ, անկասկած, պետք է տար իր պտուղները:
Ուստի պատահական չէր, որ 1995 թվականը դարձավ պտղաբերության առաջին տարին. հունձքը թեեւ համեստ, բայց հուսադրող:

Իշխանության մարմինների, արդյունաբերողների, գյուղական աշխատավորության, գործարար աշխարհի հանդարտ, տքնաջան աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, ժողովրդի կյանքն այս տարի աստիճանաբար մտավ բնականոն հունի մեջ՝ իր առօրյա հոգսերով ու դժվարություններով, բայց կանխատեսելի ընթացքով: Տեղի չունեցավ որեւէ ցնցում՝ կապված դրամի կուրսի, սղաճի, գների փոփոխության, ապրանքների բացակայության կամ տնտեսական բնույթի այլ երեւույթների հետ:

Տնտեսական կայունացման գործում, անշուշտ, իր վճռական դերը խաղաց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ մշակված Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման 1995 թվականի համալիր ծրագիրը՝ ի չիք դարձնելով նրա իրագործման հետ կապված բոլոր հոռետեսական գուշակությունները:

Տնտեսական կայունացման միտումների ամրապնդումից եւ մակրոտնտեսական հավասարակշռության վերականգնումից բացի, 1995 թվականը Հայաստանի տնտեսական կյանքում նշանավորվեց նաեւ մի շարք կենսական ձեռնարկումների իրականացման առումով: Շահագործման հանձնվեցին Մեծամորի ատոմակայանը, Հերհերի ջրամբարը, Արաքսի կամուրջը, Տավուշ – Իջեւան ճանապարհը, ռազմա արդյունաբերական համալիրի մի քանի արտադրամասեր եւ այլն:

Ուզում եմ հատկապես գնահատել ատոմակայանի վերականգնման պատասխանատու ծրագրին մասնակցած բոլոր մասնագետների, գիտնականների, շինարարների բարձրորակ աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը մասամբ վերականգնեց իր էներգետիկ անկախությունը: Այդ առթիվ ատոմակայանի աշխատակիցներին մաղթում եմ ամենայն բարիք՝ վստահություն հայտնելով, որ կայանի անխափան ու անվտանգ գործարկումը դուք կդիտեք ձեր սրբազան պարտականությունը եւ պետության պատվի խնդիրը:

Սոցիալ տնտեսական իրավիճակի կայունացման իրողության, կենսական նշանակության շինարարական ծրագրերի իրականացման հանգամանքների կողքին 1995 թվականը, անշուշտ, Հայաստանի պատմության մեջ կմտնի նաեւ որպես ժողովրդավարության ամրապնդման եւ պետական համակարգի ամբողջացման շրջադարձային տարի: Ես նկատի ունեմ հուլիսի 5 ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ մանավանդ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման փաստը, որն, անկասկած, ունենալու է տեւական, կառուցողական արժեք՝ ապահովելով մարդու եւ քաղաքացու ազատություններն ու իրավունքները, պետության կայունությունն ու իշխանության մարմինների արդյունավետ գործունեությունը: Այս կապակցությամբ ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցության եւ իմաստուն կողմնորոշման համար:

Կարծում եմ, ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական զարգացման եւ պետական շինարարության բնագավառներում արձանագրված վերոհիշյալ ձեռքբերումներն անհնար կլինեին, եթե ողջ տարվա ընթացքում չպահպանվեր Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարը, որը ես համարում եմ մեր ժողովրդի ամենաթանկ նվաճումը: Միանգամայն անհերքելի է, որ ե՛ւ սոցիալ տնտեսական իրավիճակի կայունացման դրական միտումները, ե՛ւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության հաջող իրականացումը համարյա բացառապես պայմանավորված են ավելի քան մեկուկես տարի տեւող կայուն զինադադարով: Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սեփական փորձով ճանաչեց պատերազմի եւ խաղաղության հակոտնյա անդրադարձները:

Խաղաղությունն, ըստ այդմ, պետք է դիտել որպես մեր գոյության, մեր ապահովության, մեր տնտեսական բարգավաճման միակ պայման, որովհետեւ մյուս անհրաժեշտ պայմանները՝ իմաստությունը, մտավոր ունակությունը, քաջությունը, տոկունությունը եւ ձեռներեցությունը մեր ժողովրդին չեն պակասում:
Ուստի առաջիկա տարվա մեր առաջնահերթ խնդիրն եմ համարում առկա զինադադարի վերածումը կայուն խաղաղության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման հիման վրա:
Խաղաղության պարագայում ես մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ապագային չեմ կասկածում: Չեմ կասկածում նաեւ, որ մեր սերնդի օրոք Հայաստանն արժանապատվորեն տեղ է զբաղեցնելու քաղաքակիրթ պետությունների իրավահավասար ընտանիքում:

Կուզեի սա դիտվի ո՛չ որպես հավուր պատշաճի հնչած լավատեսություն, այլ որպես մեր նեղ կացության մեջ նշմարվող լույսի դիտարկման արդյունք:

Սիրելի հայրենակիցներ, ի տարբերություն նախորդ տարիների, ես ձեզ կոչում եմ արդեն ոչ թե տոկունության, համբերության, այլ խաղաղ, ստեղծագործ աշխատանքի՝ ի բարօրություն եւ ի փառս մեր հնգամյա անկախ հանրապետության:

Շնորհավոր նոր տարի:

1995-12-31

Սեպտեմբերի 26 ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  


Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից: 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների,  


Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ:

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք,  


Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության  


Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,


Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին:

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո: Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից:

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը:  


Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք, 
 

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»:

Թեեւ Հայաստանը, որպես պետություն,  

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր  


Մեծարգո նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից:

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես.


1991 թվական.


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով:

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,


Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը:

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:


Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com