Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1994-1997
Քո կարծիքը
Hayastan aranc selcukneri Hayastan aranc doderi Hayastan aranc mkneri Hayastan aranc gehaci cobanneri comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Նախընտրական ելույթ պետական հեռուստատեսությամբ - 20 Սեպտեմբեր, 1996

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության ամրապնդում եւ խաղաղության ու ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության եւ անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում եւ օրինականության ու կարգուկանոնի հաստատում:

Այսօր, սակայն, ես խոսելու եմ բոլորովին այլ երեւույթի մասին, որը միայն կողմնակիորեն է առնչվում իմ ծրագրին: Խոսքը վերաբերում է ընդդիմության նախընտրական տակտիկային:


Շուրջ մեկ ամիս է արդեն, ինչ ընդդիմադիր 6 թեկնածուներ մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, հրապարակային հանդեսների բոլոր միջոցներով գիշերուզօր զբաղված են նախագահության մի այլ թեկնածուի վարկաբեկման բուռն գործունեությամբ:

Օգտագործվում է ստի, կեղծիքի, զրպարտության, անպարկեշտ որակումների, սոցիալական դեմագոգիայի ողջ զինանոցը:

Խոսվում է համատարած կողոպուտի, անբարոյականության, ազգային դավաճանության մասին:
Խոստումներ են տրվում առ այն, որ հնարավոր է մի քանի ամսում շեշտակիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, տասնապատիկ ավելացնել պետության բյուջեն, աշխատավարձերը եւ կենսաթոշակները:

Նկատի ունենալով, որ այսպիսի քարոզարշավը կարող է որոշակի արձագանք գտնել դեռեւս սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվող մեր ժողովրդի զանազան շերտերում, ես ստիպված եմ տալ որոշ պարզաբանումներ:

Ի տարբերություն ընդդիմության՝ ընտրարշավի ընթացքում մենք ընտրել էինք զուսպ, պարկեշտության կանոնները չխախտող, անձնական պիտակներից զերծ խոսելաոճ: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ մեր լռությունը կարող է սխալ հասկացվել:

Ես այսօր էլ մտադիր չեմ հրաժարվել իմ որդեգրած սկզբունքից եւ դիմել անձնական բնույթի որակումների, բայց այլեւս անհնար եւ անթույլատրելի եմ համարում խուսափել որոշ քաղաքական գնահատականներից:
Նախ՝ հիշյալ թեկնածուներն իրենց մարդկային նկարագրով, վարքուբարքով, դավանած սկզբունքներով ու գործելակերպով շատ հեռու են ինձ, իմ ընկերներին, առավել եւս ողջ ժողովրդին բարոյականության դաս տալու իրավունքից:

Երկրորդ՝ նրանց սոցիալական դեմագոգիան հիմնված է Հայաստանի ռեալ իրավիճակի, նրա ռեսուրսների ու տնտեսական հնարավորությունների բացահայտ անգիտության փաստի վրա եւ ուղղված է ժողովրդին թեկուզ ժամանակավորապես մոլորության մեջ գցելու պատեհապաշտ նպատակին: Եւ երրորդ՝ նրանց ծրագրերը, մեթոդները եւ արկածախնդրական մտահղացումները լի են այնպիսի ահավոր վտանգներով, որոնցից մեր ժողովուրդը կարողացել է խուսափել անկախության անցած հինգ տարիների ընթացքում:
Շրջանցելով մնացյալ թեկնածուներին, ես կուզենայի այս պնդումը լուսաբանել Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետի՝ ԱԺՄ ի նախագահի օրինակով:

Ծանոթանալով նրա նախընտրական ծրագրին, լավ գիտենալով նրա հոգեկան կերտվածքն ու մտավոր կարողությունները, գաղափարներն ու գործելակերպը, ինձ իրավունք եմ վերապահում խորին համոզմամբ հայտարարել, որ նրա ընտրության դեպքում անխուսափելիորեն տեղի է ունենալու հետեւյալը.

- անմիջապես խիստ սրվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ.

- վտանգվելու է հայ ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում.

- ֆինանսական պատճառներով հարցականի տակ է դրվելու Հայկական ատոմակայանի վերագործարկման հնարավորությունը.

- սահմանափակվելու կամ նույնիսկ խափանվելու է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումը.
- կառավարության պոպուլիստական քայլերի պատճառով կրճատվելու կամ ընդհանրապես դադարեցվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումը.

- խաթարվելու են հայ վրացական հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ ստեղծվելու է կասկածամտության եւ անվստահության մթնոլորտ.

- նվազելու է բանակի մարտունակությունը, եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվելու է պատերազմի վերսկսման վտանգի առջեւ.

- խախտվելու է երկրի ներքին կայունությունը, կոալիցիոն կառավարության հակասությունները հանգեցնելու են անիշխանության կամ բռնատիրության հաստատման՝ իր բոլոր հակադեմոկրատական հետեւանքներով.

- Հայաստանի կարծր դիրքի պատճառով վիժեցվելու է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը, մեծանալու է միջազգային հանրության եւ շահագրգիռ պետությունների ճնշումը՝ ընդհուպ մինչեւ տնտեսական պատժամիջոցների կիրառում, Հայաստանը հայտնվելու է քաղաքական մեկուսացման մեջ.

- վերջին հաշվով լուրջ վտանգի են ենթարկվելու Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Ես պարտավոր էի հնչեցնել այս ահազանգը՝ բացառելու համար ձեր սխալվելու անգամ չնչին հնարավորությունը, իսկ սխալվելու դեպքում՝ զերծ մնալու համար ձեր ապագա կշտամբանքից՝ ժամանակին ձեզ զգուշացրած չլինելու պատճառով:

Ըստ էության՝ առաջիկա ընտրությունը տեղի է ունենալու ոչ թե անձերի կամ քաղաքական ուժերի, այլ իրականում՝ Հայաստանի ապագայի կերտման երկու հնարավոր ճանապարհի միջեւ՝ խաղաղության եւ պատերազմի, կայունության եւ խառնաշփոթի, ապահովության եւ վտանգի:

Իմ ընտրության դեպքում դուք կընթանաք առաջին ճանապարհով. այո՛, դեռեւս կլինի դժվար կյանք, բայց բարելավման միտումներով եւ խաղաղության, կայունության ու անվտանգության պայմաններում:


Իսկ ԱԺՄ-ի թեկնածուի ընտրությամբ դուք կունենաք նույնքան եւ թերեւս ավելի դժվար կյանք, բայց արդեն ուղեկցված պատերազմով, ցնցումներով ու տագնապներով: Այդ ընտրության գինը խաղաղության կորուստն է, Արցախի հայաթափումը եւ ձեր զավակների արյունը: Դուք ոչ միայն չեք ստանա խոստացվածը, այլեւ կկորցնեք ձեր ունեցածը, որի արժեքը լիովին կգնահատեք միայն կորցնելուց հետո:

Վտանգն այն է, որ շատերին կարող է թվալ, թե խաղաղությունը, կայունությունը, Արցախի ներկա վիճակը արդեն մեկընդմիշտ տրված եւ անփոփոխ իրողություններ են, որոնց այլեւս ոչինչ չի սպառնում: Ցավոք սրտի, իրականությունը դեռեւս այնքան փխրուն է, այնքան զգայուն, այնքան կախված բազմածալք ու նրբահյուս հարաբերություններից, որ բավական է մի անզգույշ քայլ, մի լուրջ սխալ արտաքին քաղաքականության բնագավառում, բավական է մի թեթեւամիտ արկածախնդրություն, եւ մենք նորից կհայտնվենք 1991–1993 թվականների իրավիճակի մեջ:

Սիրելի հայրենակիցներ, բարեբախտաբար ասեմ՝ թե դժբախտաբար, իմ բոլոր քաղաքական կանխատեսումները մինչեւ այժմ հիմնականում իրականացել են: Մազաչափ չեմ կասկածում, որ կիրականանա նաեւ այս կանխատեսումը, եթե ահազանգս տեղ չգտնի ձեր սրտերում:

Հայաստանը տեսել է թագավորություն, տեսել է օտարի լուծ, տեսել է առաջին հանրապետություն, տեսել է խորհրդային վարչակարգ, տեսել է ժողովրդավար իշխանություն, չի տեսել միայն ֆաշիզմ, որի ուրվականը, սակայն, այսօր թակում է մեր դուռը:

Այս ամենը ես ասում եմ ամենայն սառնասրտությամբ եւ հոգու անդորրությամբ, որովհետեւ վստահ եմ, որ դուք նման կործանարար սխալ թույլ չեք տա:

Ամեն ինչ կախված է ձեր կամքի արտահայտությունից եւ առաջիկա ընտրություններին ձեր միահամուռ մասնակցության հանգամանքից: Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան փոքր կլինի սխալվելու հնարավորությունը, եւ այնքան իրեն ամուր կզգա ապագա Նախագահը:


Շնորհակալություն ուշադրության համար:

1996-09-20

Սեպտեմբերի 26 ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  


Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից: 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների,  


Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ:

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք,  


Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,


Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին:

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո: Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից:

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  


Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի:

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման,  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը:  


Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք, 
 

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»:

Թեեւ Հայաստանը, որպես պետություն,  

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր  


Մեծարգո նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից:

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես.


1991 թվական.


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով:

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,


Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը:

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:


Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com