Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1994-1997
Քո կարծիքը
 payqar payqar payqar hanun mer erkri azatutyan.patmutyunn dzez chi morana mecn LEVON TER PETROSYAN.  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԽՈՍՔ՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա-Ի ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:


Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան:


Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից:


Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել:


Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը:


Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը:


Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը:


Չնայած երկրի ներկա տխուր իրավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ:


Հայ Առաքելական Եկեղեցու 1700 ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկելու հովվապետական գործունեության արդյունքները: Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու անհրաժեշտ պայմանների՝ պետության եւ եկեղեցու ճակատագրի միասնության անառարկելի ճշմարտությունը:


Նա թողեց, սակայն, նաեւ անկատար մի երազ, որի իրականացման համար թեեւ չխնայեց որեւէ ջանք, մանավանդ գահակալության վերջին տարիներին: Այդ երազը Հայ Առաքելական Եկեղեցու միասնության եւ ավանդական նվիրապետության վերականգնումն էր, որը որպես սուրբ պատգամ հանձնվեց մեր սերնդի խղճին:


Վեհափառ հայրապետը աշխարհից հեռացավ խլյակ դարձած մարմնով, բայց նրա փառավորված հոգին գնաց ճախրելու երկնային արքայության մեջ՝ Լուսավորչի, Սահակի, Մեսրոպի, Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի անմահ հոգիներին թեւանցուկ:


Վազգեն կաթողիկոսի լուսավոր կերպարը հավերժ կմնա յուրաքանչյուր հայի բաբախող սրտում՝ որպես եկեղեցաշինության, անձնվիրության, հայրենասիրության եւ հաստատունության անանց խորհրդանիշ, իսկ նրա աղոթքները որպես պահապան հրեշտակներ մշտապես կհսկեն մեր փշոտ ուղին:

1994-08-24

Սեպտեմբերի 26 ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  


Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից: 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների,  


Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ:

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք,  


Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության  


Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,


Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին:

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո: Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից:

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  


Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի:

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման,  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը:  


Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք, 
 

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»:

Թեեւ Հայաստանը, որպես պետություն,  

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր  


Մեծարգո նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից:

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես.


1991 թվական.


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով:

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,


Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը:

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com