Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1994-1997
Քո կարծիքը
 payqar payqar payqar hanun mer erkri azatutyan.patmutyunn dzez chi morana mecn LEVON TER PETROSYAN.  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԽՈՍՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,


Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը. երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին, բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը:

Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ աննշան թվացող այս իրողությունը, դժվար չէ պատկերացնել, թե իրականում հպարտության ինչպիսի աղբյուր է՝ ավելի շատ իր անցյալով ապրող հայ ժողովրդի համար՝ անկախ գոյության եւ սեփական ուժերին ապավինելու հոգեբանական արգելքը հաղթահարելու տեսակետից:

Հայաստանի ներկա անկախությունն, ըստ այդմ, արդեն ժամանակի փորձությանը դիմացած փաստ է, հետեւաբար՝ անշրջելի եւ անկորնչելի իրողություն: Եւ թող ոչ ոք պատրանքներ չփայփայի, թե շահարկելով առժամյա դժվարությունները, իր սին, եւ ըստ էության հակազգային նպատակներին հասնելու համար, կարող է հայ ժողովրդի վզին կրկին փաթաթել օտարի մերժված լուծը, մերժված իսպառ, մերժված հավիտյան:

Եթե ժողովուրդը չունի այս գիտակցությունը, եթե ամեն դժվարության առջեւ շարունակելու է ետ ետ նայել, նշանակում է՝ նա ընդունակ չէ կերտել իր ապագան, ավելին՝ դատապարտված է կործանման: Կարծում եմ, սակայն, որ Եւրոպայում շրջող հայտնի ուրվականով այլեւս հնարավոր չէ գայթակղեցնել հայ ժողովրդին, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, այդ ուրվականը Հայաստանում ունի ոչ թե սոցիալական, այլ բացառապես հակազգային բովանդակություն, այսինքն՝ այն ուղղված է նախ եւ առաջ Հայաստանի անկախության դեմ: Կարծում եմ նաեւ, որ ժամանակն է՝ այդ ուրվականի վտանգից խուսափելու համար համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում՝ բացառելով այդ միջոցով Խորհրդային Միության վերականգնման, հետեւաբար՝ անկախության կորստի հնարավորությունը:

Վստահ եմ, որ ազգային բոլոր առողջ ուժերը, վերանալով ներքին տարաձայնություններից ու քաղաքական պայքարի հոգեբանական պայմանականություններից, կպաշտպանեն օրենսդրական իմ այս նախաձեռնությունը՝ հանուն անկախության պահպանման, հանուն Հայոց պետականության ամրապնդման, որից ավելի վեհ խնդիր այսօր գոյություն չունի համայն հայության համար:

Իսկ որ Հայոց պետականությունը, բոլոր չար գուշակություններին հակառակ, կայանում ու քայլ առ քայլ ամրապնդվում է, որ հանրապետությունը գործնական հետեւողականությամբ ապացուցում է իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու տնտեսական բարեփոխումներին, որ Հայաստանն առայժմ հաջողությամբ նավավարում է տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների բարդ օվկիանոսում՝ արդեն իսկ իրողություն է, որը ոչ ոք չի կարող ուրանալ՝ առանց մեղք գործելու ճշմարտության եւ սեփական խղճի հանդեպ:

Պահպանելով ժողովրդավարական ձեռքբերումներն ու ներքին կայունությունը՝ Անկախության երրորդ տարվա ընթացքում Հայաստանը նկատելի հաջողությամբ շարունակեց իր առջեւ կանգնած երկու կարեւորագույն խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հանրապետության տնտեսական վիճակի բարելավման դժվարագույն գործը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծավալած ձմեռային երկարատեւ ու լայնամասշտաբ հարձակման լիակատար ձախողումից հետո, որն ի վերջո երկու կողմերին պատճառած անհամար զոհերից ու վիրավորներից բացի՝ ռազմաճակատի գծի որեւէ փոփոխության չհանգեցրեց, արդեն ավելի քան չորս ամիս է, ինչ պահպանվում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը՝ տեւողությամբ աննախադեպ պատերազմի ողջ ընթացքում:

Զինադադարը երկու անգամ վերահաստատվել է հակամարտող կողմերի կամքով, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն շարունակել մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված համապարփակ քաղաքական պայմանագրի կնքումը:

Բացի զինադադարի երկարատեւ պահպանման ինքնին արդեն խոսուն փաստից, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ վերահաստատումներն ու պայմանավորվածությունները կայացել են բացառապես հակամարտող կողմերի միջեւ ընթացող ուղղակի բանակցությունների միջոցով՝ հանգամանք, որ խնդրի ռազմական լուծումից հրաժարվելու նրանց պատրաստակամության ամենացայտուն վկայությունն է:

Սա է, ահա, Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման պատմական պատեհությունը, որից օգտվելու պատասխանատվությունն արդեն, ըստ իս, ընկնում է ոչ այնքան հակամարտող կողմերի, որքան միջնորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների վրա, որոնց միջեւ ծագած լուրջ տարաձայնություններն առայժմ, դժբախտաբար, չեն հարթված:

Այդ տարաձայնություններն, ըստ էության, վերաբերում են երկու հարցի. առաջին՝ ո՞վ է խաղալու կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղարար ծրագրում՝ ԵԱՀԽ ն, ԱՊՀ ն, թե՞ Ռուսաստանը, եւ երկրորդ՝ ինչպիսի՞ կազմ են ունենալու հակամարտության գոտում տեղակայվելիք անվտանգության միջազգային ուժերը:

Ստեղծվում է այն տպավորությունը, որ միջնորդ երկրներն ու միջազգային կազմակերպությունները շահագրգռված են ոչ այնքան բուն հակամարտության կարգավորմամբ, որքան նրա հետ կապ չունեցող սեփական հաշիվներ ու հարաբերություններ պարզելով. այսինքն՝ նրանց հետաքրքրում է ոչ թե պատերազմի դադարեցումը, այլ դրա հետեւանքով առաջացող նոր իրավիճակն Անդրկովկասում:

Իսկ մեզ համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք հայտարարելու, կարեւոր է ոչ թե այն, թե ով է խաղաղություն հաստատելու Լեռնային Ղարաբաղում, այլ այն, թե որքան արագ է հաստատվելու այդ խաղաղությունը, այլապես հիշյալ տարաձայնությունների շուրջ ընթացող անվերջ բանակցությունները կարող են վտանգել առկա փխրուն զինադադարը, որի ամրապնդման համար միջազգային հանրությունն առայժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել:

Հուսով եմ, սակայն, որ առաջիկայում այդ հակասությունները վերջապես կվերանան, եւ միջազգային հանրությունը, ներդաշնակելով բոլոր միջնորդական ջանքերը, հանդես կգա Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման միասնական ծրագրով, որի էությունը հավանաբար կլինի հետեւյալ բանաձեւը. Ռուսաստանի եւ ԱՊՀ ի բաժանարար ուժեր (թերեւս նաեւ մի քանի այլ երկրների ուժերի խորհրդանշական մասնակցությամբ), գումարած՝ ԵԱՀԽ ի եւ ՄԱԿ ի դիտորդներ, գումարած՝ ՄԱԿ ի մանդատ:

Համենայն դեպս, առայժմ մոտավորապես այս լուծումն է ենթադրում ընթացող բանակցությունների եւ դիվանագիտական շփումների տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է երկրորդ՝ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման խնդրին, ապա այստեղ էլ առկա են ակնհայտ եւ հուսադրող կայունացման միտումներ, որոնք արտահայտվում են Անկախության երրորդ տարվա ընթացքում արձանագրված հետեւյալ իրողություններով.

- սկսած 1993 թ. հունիս ամսից՝ կասեցված է տնտեսական նախընթաց անընդհատ անկումը,

- ամսեամիս ապահովվել է արտադրության ծավալների թեկուզ դանդաղ, բայց պարբերական աճ,


- աշխուժացել է արտաքին առեւտուրը, մեծացել են արտահանումների եւ ներմուծումների ծավալները,

- համակարգվել է բեռնափոխանակումների իրականացումը,

- սանձվել է արժեզրկումը, կայունացել դրամի կուրսը,

- կրճատվել է բյուջեի դեֆիցիտը:

Այս ամենը, որով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է ԱՊՀ մյուս երկրներից, ձեռք է բերվել բացառապես հանրապետության ներքին կարողությունների առավելագույն օգտագործման շնորհիվ՝ առանց արտաքին ներարկումների, չհաշված մարդասիրական օգնությունը, որի նշանակությունը բոլոր դեպքերում, սակայն, չպետք է թերագնահատել:

Սակայն ներքին կարողությունների սահմանափակության պատճառով՝ հանրապետության տնտեսական վիճակի հետագա բարելավումն անհնար է պատկերացնել առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների լուրջ օժանդակության եւ շոշափելի օտարերկրյա ներդրումների:

Այս առիթով գոհունակությամբ պետք է նշել հանրապետության կառավարության վարած հաջող բանակցությունները Միջազգային արժութային ֆոնդի եւ Համաշխարհային բանկի հետ, որոնց արդյունքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարեմուտից վերջապես կստանա այնքան սպասված ու անհրաժեշտ ֆինանսական օգնությունը:

Իսկ օտարերկրյա ներդրումների հոսքը ակնհայտորեն կախված է խաղաղության գործընթացի խորացումից ու շրջափակումների վերացման հեռանկարից:

Թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, թե՛ հանրապետության տնտեսական վիճակի բարելավման ասպարեզում, այսպիսով, ես հակված եմ տեսնելու դրական տեղաշարժեր, որոնց ամրապնդումն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում եւ ապագայում մեծապես պայմանավորված է Հայաստանի ներքին կայունությամբ, որն ընդհանրապես պետության բնականոն գործառնության միակ գրավականն է:

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի քաղաքական կայունությունը, ներքին նշանակությունից բացի եւ որոշ առումով նրանից առավել, ձեռք է բերել տարածաշրջանային կայունության գործոնի կարեւորություն, որը համարժեքորեն էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից՝ ըստ էության հանդիսանալով մեր պետության հիմնական քաղաքական կապիտալներից մեկը՝ ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների շարքում:

Եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ոչ մի դեպքում չի կորցնի իր այս ամենաթանկարժեք ձեռքբերումը, որովհետեւ դրա կորուստը հավասարազոր է ազգային աղետի, ինչպես ցույց է տալիս նորանկախ պետություններից շատերի օրինակը:

1994-09-21

Սեպտեմբերի 26 ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  


Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից: 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների,  


Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ:

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք,  


Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության  


Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,


Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին:

Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո: Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում, համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ հայացքից:

Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  


Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի արգասիքների դրսեւորման տարի:

Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների, իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման, արտաքին առեւտրի աշխուժացման,  


Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը:  


Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք, 
 

Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»:

Թեեւ Հայաստանը, որպես պետություն,  

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,


Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը:

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր  


Մեծարգո նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից:

Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես.


1991 թվական.


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով:

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  


Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:


Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com