Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Կենսագրություն
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քո կարծիքը
 payqar payqar payqar hanun mer erkri azatutyan.patmutyunn dzez chi morana mecn LEVON TER PETROSYAN.  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Kharberd-small.jpgԼյուդմիլա Ֆրոիմի Տեր-Պետրոսյանը /Պլեսկովսկայա/ ծնվել է 1947 թվականին, դեկտեմբերի 20-ին, Լենինգրադ /ներկայիս Սանկտ Պետերբուրգ/ քաղաքում:

Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը: 1972 թվականին ամուսնանում է երիտասարդ հայ ասպիրանտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ տեղափոխվում Երեւան: 1975 թվականին ծնվում է նրանց որդին՝ Դավիթը:

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր:

Սկսած 1990 թվականից, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը զբաղվում է հասարակական աշխատանքով՝ առանձնահատուկ կարեւորելով կանանց, երեխաների եւ հատկապես՝ հաշմանդամ երեխաների հիմնախնդիրները: Նրա նախաձեռնությամբ եւ միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրներում հայ համայնքների օգնությամբ, վերակառուցվել է Խարբերդի մասնագիտացված մանկատունը, վերանորոգվել են Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցը, Վանաձորի մանկատունը եւ Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը:

Int;-conference_Jermuk-smal.jpg1994 թվականին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպություն՝ Կանանց համահայկական միությունը, որի անփոփոխ նախագահն է հանդիսանում մինչ այսօր: Այս կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը: Կազմակերպության կողմից իրագործված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ բազմաթիվ կանայք հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը եւ գտնելու աշխատանք: 1995 թվականից մինչ այսօր միությունը իրականացնում է երկարաժամկետ մի ծրագիր՝ «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ»։ Այն ուղղված է պատանիներին եւ երիտասարդներին եւ նպատակ ունի բարձրացնելու նրանց գիտելիքները ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ նպաստում է նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձեւավորմանը:

Տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ 1996 թվականին Հայաստանի Ազգային Ժողովն ընդունել է «Երեխաների իրավունքների մասին օրենքը», որն առաջիններից մեկն էր նախկին խորհրդային հանրապետություններում:

Helsinki-1997-small.jpgԿանանց համահայկական միությունն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղի կանանց բազմաթիվ խնդիրներին:

Միությունը համագործակցում է տարբեր միջազգային եւ կանանց հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այն կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով /1994, 2005, 2006, 2007 թվականներին/, որոնք նպաստել են հայ կնոջ իմիջի բարձրացմանը հասարակական, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում: 2006 թվականին, կանանց միջազգային հերթական համաժողովի շրջանակներում, տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հարավային Կովկասի կանանց ոչ ֆորմալ ակումբ, որի նպատակն է նպաստել Կովկասի ժողովուրդների, հատկապես կանանց եւ երեխաների առողջության եւ անվտանգության ապահովմանը:

Տիկին Տեր-Պետրոսյանի անմիջական աջակցությամբ, 1996 թվականին, առաջին անգամ, ավելի քան 10 պատվիրակներ հնարավորություն ունեցան Պեկինում ներկայացնելու Հայաստանը՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում:

1997 թվականին, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ստեղծվում է «ԱՄՆ-ի Հայաստանի զարգացման ծառայություններ» կազմակերպությունը /Developmental Services for Armenia, DSA/: Անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպության միջոցներով հանրապետության 8 միջնակարգ դպրոցների համար կառուցվել են կաթսայատներ, մարզային հիվանդանոցներին հատկացվել է շտապ օգնության 12 մեքենա, ստեղծվել են համակարգչային դասասենյակներ 20 միջնակարգ դպրոցներում: Այս ծրագրերը շարունակվում են:

Yerevani-Mankan-tun-small.jpgԱնցած տարիների ընթացքում Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մասնակցել է մի շարք կարեւոր միջազգային համաժողովների, մասնավորապես՝

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 50–ամյակին նվիրված համաժողովին, Փարիզ, Ֆրանսիա, 1999 թ.

- ԱՄՆ Առաջին Տիկին Հիլարի Քլինտոնի /Hillary Clinton/ նախաձեռնությամբ կազմակերպված, հանրային առողջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, Ատլանտա, ԱՄՆ.

- ԱՄՆ նախկին Առաջին Տիկին Ռոզալին Քարտերի /Rosalynn Carter/ կողմից կազմակերպված հոգեկան առողջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, Հելսինկի, Ֆինլանդիա, 1997 թ.

- Ֆրանսիայի նախկին Առաջին Տիկին Էնն-Էյմոն Ժիսկար դ’Էստենի /Anne-Aymone Giscard d’Estaing/ կողմից կազմակերպված կանանց միգազգային համաժողովին՝ նվիրված երեխաների հիմնախնդիրներին, Փարիզ, Ֆրանսիա, 2002 թ.

- Գերմանիայի կանանց կազմակերպությունների Ազգային խորհրդի հրավիրած «Գեն­դեր եւ ժողովրդավարություն» միջազգային համաժողովին, Բեռլին, Գերմանիա, 2004 թ.:

Իր ակտիվ հասարակական գործունեության համար Լյուդմիլա Տեր-Պետրոյանը 1995 թվականին պարգեւատրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հուշամեդալով:

Ներկայումս Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը զբաղվում է երեք թոռնիկների դաստիարակությամբ՝ շարունակելով իր ակտիվ հասարակական գործունեությունը:

 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com