Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Հարցազրույցներ
Քո կարծիքը
 Hayastanum pan-serjizm@ tegh chuni!  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Լևոն Տեր-Պետրոսյան. Ես վստահ եմ իմ հաղթանակին


Բացառիկ հարցազրույցներ

19:54 | 12/ 02/ 2008

Novosti-Armenia.jpgՀայաստանի ներքաղաքական իրավիճակի, ընտրական քարոզարշավի և հայ-ռուսական հարաբերությունների մասին «ՌԻԱ-Նովոստիի» հատուկ թղթակից Անդրեյ Մալիշկինին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

- Լևոն Հակոբովիչ, այն բանից հետո, երբ 1998թ. Դուք թողեցիք նախագահի պաշտոնը, Դուք փորձում էիք հեռու մնալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացման հրապարակային գնահատականներից։ Ի՞նչը Ձեզ դրդեց առաջադրել Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

- Եթե մենք ապրեիք նորմալ երկրում, ես հիմա էլ ձեռնպահ կմնայի գնահատականներից։ Նորմալ երկրում նախկին նախագահը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, այլ պետք է զբաղվի իր գործով, իմ դեպքում՝ գիտությամբ, այգեգործությամբ, թոռներով։ Բայց, ցավոք, երկիրն այլ ճանապարհով գնաց, քան ես պատկերացնում էի։ Բոլոր այն արժեքները, որոնց համար պայքարում էինք 90-ականներին, այսօր խեղաթյուրված են և երկիրը սխալ ճանապարհով է ընթանում։ Ես նկատի ունեմ նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, որը չի բարելավվել, Հայաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումն այս 10 տարիների ընթացքում միայն խստացել է։

Ոչինչ չի ձեռնարկվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Իմ ընկերները՝ Քոչարյանը, Սարգսյանը իշխանության եկան ղարաբաղյան հակամարտության Հայաստանի համար առավել ձեռնտու կարգավորման կարգախոսով։ Բայց այս տասը տարիները ցույց տվեցին, որ նրանք ոչինչի չհասան այս ուղղությամբ և այսօր նրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկը, որը գրեթե լիովին կրկնում է 1997թ. իմ արած առաջարկությունները, որը խնդրի փուլային կարգավորումն է։

Այս 10 տարիների ընթացքում Հայաստանի իշխանություները պաշտոնապես պահպանել են ստատուս-քվոն, բայց ինձ համար ստատուս-քվոն քարտեզ չէ, Հայաստանի և Ադրբեջանի շփման սահմանային գիծ չէ, դա ուժերի հարաբերակցությունն է։

Ուժերի ներկայիս հարաբերակցությունն այն չէ, ինչ եղել է տասը տարի առաջ։ Այսօր Ադրբեջանը նավթադոլարների շնորհիվ զարգանում է, ինչը բնականաբար ունի նաև քաղաքական հետևանքներ, ինչպես նաև զինված ուժերի հզորացում։ Բայց, ես չեմ կարծում, որ Ադրբեջանի զինված ուժերը կարող են լուծել այս հարցը։ Դեռևս չեն կարող։ Բայց Ադրբեջանի հետագա զարգացման և Հայաստանի հետ մնալու միտումը փաստ է։

Երկրորդ պատճառը, որն ինձ դրդեց վերադառնալ քաղաքականություն՝ երկրի ներքին իրավիճակն է։ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում ձևավորված իշխանության համակարգը հանգեցրել է այն բանին, որ ժողովուրդը վախենում է իր իշխանություններից։ Ժողովուրդն իրեն նման պետության տեր չի զգում։ Ստեղծվել է այնպիսի ռեժիմ, որն ամեն ինչ ենթարկել է իրեն։ Դա իշխանական բուրգ է, որը ոչ մի հակակշիռ չունի։ Ես, որպես պատմաբան, կձևակերպեի այն որպես թաթար-մոնղոլական մոդել։

- Դուք և Միխայիլ Գորբաչովը միակն եք հետխորհրդային տարածքի առաջնորդների մեջ, որոնք մեծ քաղաքականություն վերադառնալու փորձեր եք անում։ ԽՍՀՄ նախկին նախագահի փորձը, որն անկեղծորեն զարմացրեց 1996թ. իր համեստ արդյունքով, արդյո՞ք Ձեզ չի վախեցնում, թե՞ Դուք այդքան վստահ եք, որ կհաղթեք։

Գորբաչովի ստացած արդյունքը ես երբեք չեմ ունենա։ Նա, կարծեմ, կես տոկոս էր հավաքել։ Նույնիսկ իմ մրցակիցներն ինձ 5-7 տոկոս են տալիս։ Այստեղ զուգահեռներ չկան։ Այլ իրավիճակ է, այլ երկիր։ Մյուս կողմից կան քաղաքականություն վերադառնալու հաջող օրինակներ։ Չէ՞ որ Իլիեսկուն, Բրազաուսկասը վերադարձան։

- Դուք դիմել եք Հայաստանի սահմանադրական դատարան անհաղթահարելի արգելքների կապակցությամբ, որոնք Ձեզ քարոզարշավ վարելու հնարավորություն չեն տալիս։ Դատելով դրանից՝ Դուք, մեղմ ասած, դժգոհ եք երկրում ընտրական գործընթացներից։ Չէի՞ք գանահատի այն։

- Նախագահի թեկնածուները ժողովրդի հետ շփվելու հավասար հնարավորություններ չունեն։ Հեռուստատեսությունը Հայաստանում վերահսկվում է ամբողջությամբ, չկա ոչ մի անկախ հեռուստաալիք։ Նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում յուրաքանչյուր թեկնածուին տրամադրվում է որոշակի ժամանակ, բայց իշխանությունը կիրառում է այլ մեթոդ. կարճատև հոլովակներից հետո եկող բոլոր տեղեկատվական բլոկները, հագեցած են նրանց քարոզարշավով։ Ես Սահմանադրական դատարան դիմեցի ոչ թե այն պատճառով, որ դա որևէ բան կփոխի կամ կհետաձգի ընտրությունները։ Ես ուզում եմ, որպեսզի դատարանը պարզապես իրավաբանական գնահատական տա։ Նման նախադեպերն անհրաժեշտ են։

- Որո՞նք են հայ-ռուսական հարաբերություններում բացասականը և դրականը։ Ի՞նչ կփոխեիք դրանցում։

- Ռուսաստանի հետ հիմա Հայաստանի փոխհարաբերությունները նորմալ են։ Եվ իմ օրոք էլ նորմալ է եղել։ Իմ ժամանակ, կարծում եմ, եղել են ավելի սերտ հարաբերություններ, որոնք հիմնված էին փոխադարձ խորը հարգանքի վրա, և ես կարող եմ հպարտանալ, որ եղել եմ այդ հարաբերությունների կառուցման ակունքներում։ Բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք դրել են դրանց հիմքը, կնքվել են իմ օրոք։ Իմ հետևորդները չեն փչացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց կորել է որոշակի կորեկտություն, փոխադարձ հարգանք, կորել է այդ հարաբերությունների ոգին։

- Ի՞նչ եք կարծում, այն, որ Ռուսաստանը հիմա չեղյալ է հայտարարում Իարքի բազմամիլիոն պարտքերը, իսկ հայկական ձեռնարկությունները Ռուսաստանին են անցնում պարտքի դիմաց, արդյո՞ք դա տեղավորվում է գործընկերային հարաբերությունների մեջ։

- Ռուսաստանն այս իրավիճակում որևէ մեղք չունի։ Հայաստանի պարտքը ՌԴ-ին եղել է ընդամենը 93 մլն. դոլար, դա այն պարտքը չէ, որի մասին հնարավոր չէր լեզու գտնել Ռուսաստանի հետ։ Դա արվել է հայկական իշխանությունների նախաձեռնությամբ։ Որոշել են հանձնել սեփականությունը, լուծելու համար այս հարցը։ Եվ երբ այս հարցում մեղադրում են Ռուսաստանին, դա ամենից զարմանալին է։

- Ընտրություններից մեկ շաբաթ առաջ հնարավո՞ր է արդյոք թեկնածուներից մեկի հրաժարվելը Ձեր օգտին։ Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանինը («Օրինաց երկիր»)։

- Արթուր Բաղդասարյանը կարող է հանել իր թեկնածությունը։ Ես հիմքեր ունեմ մտածելու, որ նա կարող է այդպես անել։ Մենք ունենք ինը թեկնածու, բայց փաստորեն դրանք երեքն են՝ ես, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը։ Բաղդասարյանի հետ մենք խաղում ենք միևնույն դաշտում, և այն, ինչ կստանա նա, դա իմ պոտենցիալ ձայներն են։ Ես նրա հետ մի քանի անգամ զրուցել եմ այս հարցի վերաբերյալ, վերջին անգամ երեկ չէ առաջին օրը։ Բայց հնարավոր է, որ կգա այն պահը, երբ անգամ Բաղդասարյանի թեկնածությունը հանելու անհրաժեշտություն չի լինի։

- Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ։

- Տեղի կունենա այն, որ հաջորդ անգամ դուք կզրուցեք Հայաստանի նախագահի հետ։

- Հաղթողը կորոշվի մեկ, թե՝ երկու փուլով։

- Ես չեմ բացառում, թե մեկ, թե մյուս հնարավորությունը։ Եթե լինի մեկ փուլով՝ կհաղթեմ ես, եթե երկու փուլով՝ նորից ես։

- Ընտրությունները փետրվարի 19-ին են։ Ենթադրենք, որ դրանք կեղծվել են հօգուտ իշխանությունների։ Որո՞նք կլինեն Ձեր հետագա գործողությունները։

- Այսօր նման կեղծումների հնարավորությունը, որոնք եղան 1998թվին, նվազեցված են։ Հիմա նրանց համար դա շա ավելի բարդ է անելը, ժողովրդի հավաքականությունը շատ ավելի բարձր է, քան այն ժամանակ։ Մենք ունենք վստահելի մարդկանց բանակ, որոնք բոլոր ընտրտեղամասերում շատ ուշադիր կհետևեն, որպեսզի խախտումներ չլինեն։ Դա, իհարկե, չի ապահովագրում կեղծումներից, բայց զգալիորեն կդժվարացնի դրանք։

Եթե իշխանությունները հայտարարեն ընտրությունների ինչ որ իրենց արդյունքներ, մենք կօգտագործենք բոլոր օրինական հնարավորությունները, որպեսզի բողոքարկենք դրանք։ Դրանք կլինեն մշտական հանրահավաքներ, քայլերթեր, դատական գործընթացներ, ճնշում միջազգային դիտորդների վրա։ Թե ինչի կհասնենք, ցույց կտա ժամանակը։ Մեր կողմից հակաօրինական քայլեր չեն լինի։ Մենք նրանց առիթ չենք տա։ Իշխանությունների կողմից ևս չափազանց պատասխանատու կլինի նման քայլերի գնալը։ Ես կարծում եմ, նրանք բանական կգտնվեն։ Ես լավատես եմ։

http://ar.newsarmenia.ru/exclusive/20080212/41820367.html

2008-02-12

04 Նոյեմբերի, 2008

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ»

Լեւոն Տեր-ՊետրոսյանՊարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին: Արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել  


20 Օգոստոսի, 2008

ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին

- Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։

- Չեմ կարող չհամաձայնել  


ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ (Լեւոն Տեր‑Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար). – Տիկնայք եւ պարոնայք. շնորհակալություն, որ ընդունել եք Հանրապետության առաջին նախագահի հրավերը։ Սա 1997 թվականի սեպտեմբերի 26-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային հանդիպումն է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, այս տարիներին բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Ասուլիսը սկսելուց առաջ, ես կխնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինա­կից‑ըն­կեր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գաս­պար­յանի հիշատակը  


«Պետք է կազմաքանդել իշխանության քրեական կառույցը»

logo_Kommersant.jpgՌուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն իր դեկտեմբերի 6-ի համարում ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հարցազրույցը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ:

«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տասը տարի անց վերադառնալով  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com