Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
Աշխարհին ներկայանանք ազգին արժանի նախագահով,նախագահ,որ պահանջում է հարգել հայերիս իրավունքները,ինչպիսին է Լևոն Տեր-Պետրոսըանը: comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՏԱՐՈՂ ՈՒԺԵՐԻ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի մասին ար­տա­հայտվել բացեիբաց՝ խոսքս ուղղե­լով ոչ միայն իմ կողմ­նա­կից­նե­րին, այլեւ մեր ողջ ժողովրդին: Մոլորությունների մեջ չընկնելու եւ իրավիճակը ճիշտ գնա­հատելու համար, կարծում եմ, հարկ է նախեւառաջ հստակ պատկե­րացում ունենալ նախ­ընտրական պայ­քա­րի մեջ ներգրավված ուժերի հա­րաբերակցության եւ վերարտա­դրու­թյան ձգտող ներկա հանցավոր վարչա­խմբի կարողականության (պոտեն­ցիալի) մասին:


Ներկա վարչախմբի ռեսուրսները

Ի տարբերություն մեզ, Հայաստանի գործող իշխանությունները ընտրական գործ­ըն­թացում որդեգրել են պայքարի ընդհատակյա, ինտրիգային սկզբունքը՝ հիմնվելով գլխա­վորապես վարչական, տեղեկատվական, ֆինանսական, ռեպ­րեսիվ եւ քրեական ռեսուրսների վրա, որոնցից յուրաքանչյուրին նպատակահարմար եմ գտնում անդրա­դառ­նալ առանձին-առանձին:

1. Վարչական ռեսուրս. դրա տակ ենթադրվում է ողջ պետական մեքենան՝ նախա­գա­հական ապարատը, կառավա­րությունը, նախարարությունները, մարզ­պետարան­նե­րը, քաղաքա­պետա­րանները, թաղապետարանները, գյու­ղա­պետարանները, ինչպես նաեւ բյու­ջետային հիմնարկները՝ բուհերը, ակա­դեմիական ինստիտուտները, հիվան­դա­նոց­ները, դպրոցները, մանկա­պար­տեզները եւ այլն: Այդ կառույցների բարձրաստիճան պաշ­տոնյաներից շա­տերը ջանասիրաբար, իսկ ոմանք աշ­խատանքը կորցնելու վախից, հլու­հնազանդ կատարում են իրենց տերերի հրամանները եւ սեփական ազդեցու­թյան ոլորտներում փորձում կանխել վարչախմբին անհաճո այլախոհության ցանկացած դրսե­ւորում: Վերջին շրջա­նում նրանց գործունեությունը հիմնա­կանում ուղղված էր իրենց աշխատա­կիցներին եւ ժողովրդական զանգված­ներին ընդդիմության հան­րա­հավաք­ներից հեռու պահելու խնդրին, ընդ որում, խտրություն չդնելով միջոցների միջեւ՝ սկսած «բարեկամական» զրույց­ներից ու հորդորներից, վերջացրած ահաբեկումներով ու տարբեր տիպի սպառնալիքներով: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ, որ հիմնականում բյուջետային հիմնարկների աշխատա­կիցներն են ձեւավորում ընտրական հանձնա­ժողովները, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական դերակատարություն է նրանց վերապահված ապագա ընտրություն­ներում:

2. Տեղեկատվական ռեսուրս. Ինչպես հայտնի է, բացի «Ազատություն» ռա­դիո­կայանից եւ «Երկիր-Մեդիա» ու «ԳԱԼԱ» հեռուստակայաններից, Հա­յաս­տանի էլեկտրո­նային լրատվամի­ջոց­ների ողջ համակարգը գտնվում է ներկա իշխանությունների լիա­կատար վերահսկողության տակ, ինչը նրանց անարգել թույլ է տալիս իրականացնել միակողմանի քարոզչություն, կոչված ծառայելու մի կողմից՝ վարչախմբի թեկնածուի դրվատման, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների վար­կաբեկման խնդրին: «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաս­տա­նի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր - նո­յեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ ինձ հիշատակող՝ 16 դրական, 404 բացասա­կան եւ 468 չեզոք հա­ղոր­դա­գրու­թյուն: Վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմնա­կա­­լության ավելի վառ ապացույց դժվար է պատկերացնել: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության կող­մից տեղեկատվական դաշտի լիակա­տար մոնոպոլիզացիայի հետ, ինչը բնորոշ է ամբողջատիրական համա­կար­գերին կամ երրորդ աշխարհի բռնա­պետական ռեժիմներին: Նման պայմաններում մեր երկրում օրինական ընտրու­թյուն­ների անցկացումը պարզապես ծաղրուծանակի է հա­վասարազոր:

3. Ֆինանսական ռեսուրս. Մեր հա­սարակության համար գաղտնիք չէ, որ 1998, 2003 եւ 2007 թվականներին անց­կացված ընտրություններում կարեւոր տեղ է զբաղեցրել իշ­խանությունների կողմից բաժանված ընտրակաշառքը, ինչն արձանագրված է նաեւ մի­ջազ­գային դիտորդական կազմակերպու­թյունների զեկույցներում: Եթե ինչ-որ մեկը հույս է փայփայում, թե առաջիկա նախագահական ընտրություններում իշ­խա­նությունները հրա­ժարվելու են այդ պրակտիկայից, ապա նա չարաչար սխալվում է: Ավելին, հիմքեր կան պնդե­լու, որ ընտրակաշառքը դառնալու է 2008-ի ընտրություններում նրանց հա­ջո­ղու­թյան հասնելու հիմնական գրավականը: Այնքան ակնհայտ է իշ­խա­նությունը պա­հելու մոլուցքը, որ վար­չախումբը պատրաստ է այդ նպա­տա­կին հատկացնել թեկուզ կես մի­լիարդ դոլար՝ չխորշելով ոչ միայն հար­կային գերավճարներ գանձելուց ու «Պարզեց­ված հարկի օրենքի» գործո­ղությունը դադարեցնելուց, այլեւ պե­տական բյու­ջեի ու Կենտ­րոնական բան­կի պահուստ­ների օգտագործումից: Ընտ­րա­կաշառքի համար նախատես­ված գումարի առյու­ծի բաժինը, սակայն, ինչպես միշտ, հասնելու է ոչ թե բուն քվեար­կո­ղին, այլ միջին օղակների պե­տական պաշտո­նյա­նե­րին, տեղական ինքնակառա­վար­ման մարմինների, ոս­տի­կանության, անվտանգության, հարկային ծառայու­թյունների ղեկա­վար­ներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաեւ թաղային հե­ղի­նա­կու­թյուն­ներին եւ քրեական տարրերին:

4. Ռեպրեսիվ ռեսուրս. Խոսքը վե­րաբերում է, առաջին հերթին, իրավա­պահ մար­միններին՝ ոստիկանությանը, անվտանգության ծառայությանը, դա­տա­րաններին, դա­տա­խազությանը, մա­սամբ նաեւ՝ հարկային տեսչությանը, որոնք վերջին շրջանում ամ­բող­ջու­թյամբ ներքաշված են քաղաքա­կա­նության ոլորտ: Բարձիթողի մատնած իրենց բուն գործառույթները, այս կա­ռույցները, արդեն երեք ամիս է, ինչ զբաղված են բացա­ռա­պես իմ կողմնա­կիցների նկատմամբ իրականացվող անօրի­նական գործողություններով: Հա­զար­ների է հասնում այն քաղաքա­ցի­ների թիվը, ովքեր կանչվել են ոստի­կանատներ եւ ճնշումների ենթարկվել ինձ աջակցելու, մասնավորապես, իմ կազմակերպած հան­րահավաքներին մասնակցելու համար: Սպառնալիք­նե­րը, ահաբեկումները, թռուցիկներ պոկե­լը, խաղաղ երթերի խափանումը, ապ­օրի­նի գաղտնալսումներն ու խու­զար­կու­թյուն­ները, ֆիզիկական ուժի կիրա­ռումը դարձել են ոստիկանության եւ անվտան­գու­թյան ծառայության, եթե ոչ միակ, ապա գլխավոր գործելակերպը: Գործի են դրվել նաեւ հարկային տես­չության եւ դատական համակարգի բոլոր լծակները՝ Շարժման ակտի­վիստ­­ների քաղաքական գործունեությունը կաշկանդելու նպատակով: Ռեպրեսիվ ռե­սուր­սի օգտագործման ամենացցուն օրինակներն են՝ հոկտեմբերի 23-ի ոս­տիկանական պրովոկացիան, Նարեկ Գալստյանի դեմ կիրառված բռնությունը, «Սիլ-գրուպ» ընկերու­թյու­նում եւ «ԳԱԼԱ» հեռուստակայանում սանձազերծված հարկային տեռորն ու դատա­կան քաշքշուկը, «Չորրորդ իշխա­նություն» թերթի խմբագրատան պայթե­ցումը, ինչպես նաեւ մարդկանց ստի­պողաբար աշխատանքից ազատելու արդեն իսկ արձանագրված տասնյակ դեպքերը:

5. Քրեական ռեսուրս. Ինչպես նա­խորդ ընտրությունների ընթացքում, քո­չար­յանա-սերժական ռեժիմը այս ան­գամ եւս չի խորշում թաղային հեղի­նակությունների եւ քրեական տարրերի կարողությունների օգտագործումից: Առ­կա ռեսուրսը, թերեւս, բա­վարար չհամարելով, իշխանություններն անցած ամիսներին բանտերից վաղա­ժամկետ ազատել են բազմաթիվ մեղադրյալների ու դատապարտյալ­ների, որոնք այդ շնորհը, բնականաբար, պիտի հատուցեն առաջիկա ընտրու­թյուն­ների ընթացքում մատուցելիք հա­մապատասխան ծառայություններով: Քրեա­կան տարրերին սովորաբար վստահվում են ընդդիմության ներկա­յացուցիչների եւ հանրային միջոցա­ռում­ների դեմ ուղղված ամենակեղտոտ գործերը՝ սկսած ահաբեկումներից ու բռնարարքներից, վերջացրած պրո­վո­կա­ցիաներով ու զանգվածային անկար­գություններով: Նրանց վրա է դրված նաեւ մեկուսարաններում ու կալանա­վայրերում գտնվող մարդկանց միջոցով վերջիններիս հարազատների վրա ազ­դե­լու ու քաղաքականապես «կողմնորո­շե­լու» պատաս­խա­նա­տվությունը: Թա­ղա­յին հեղինակություններին ու քրեական տարրերին զգալի դերա­կա­տարություն է վերապահված նաեւ ընտրությունների վերջնական փուլում, մասնա­վորա­պես, քաղաքացիներին կազ­մակերպված կերպով ընտրատեղա­մասեր տեղափոխելու եւ նրանց ձայնը հարկադրանքով կամ կաշառքով կոր­զելու գործում:

6. Պառակտողական ռեսուրս. Այս հասկացության տակ ես նկատի ունեմ իշ­խա­նու­թյուն­ների կողմից ընդդիմու­թյան շարքերը ջլատելուն ուղղված, թեեւ պարզունակ, բայց վտանգավոր քայլերը, մասնավորապես, շինծու կամ դրածո թեկնածուների առա­ջա­դրու­մը: Նախընտրական այս տեխնոլոգիան հե­տապնդում է երկու ակնհայտ նպատակ. առա­ջին՝ պաշտոնական քարոզարշավի կանոնակարգով այդ թեկնածուներին հատկաց­ված եթերաժամերն օգտա­գոր­ծել ի նպաստ իշխանության ներկայա­ցուց­չի, եւ երկրորդ՝ հնարավորության սահմաններում ցրել ընդդիմության ստա­ցած ձայները՝ ընտրակեղ­ծիք­ները թաքցնելու եւ հիմնական մրցակցի հաղ­թանակը թույլ չտալու համար: Դրածո թեկնածուների շարքում ես ամենեւին նկատի չունեմ Հայ Հեղափոխական Դաշ­նակ­ցու­թյան եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտ­րազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակ­ներով: Խոս­քը, ինքնըստինքյան հասկանալի է, վե­րաբերում է որոշ տխրահռչակ անձնա­վորությունների, ովքեր նույնպիսի չա­րա­բաստիկ դերակատարություն են ունե­ցել մաս­նա­վորապես 1998 եւ 2003 թվականների ընտրություններում, ակն­հայ­տորեն գործելով հաղթող թեկ­նա­ծուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճ­յանների դեմ, եւ վերջին հաշվով, նպաս­տելով Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրա­պնդ­մա­նը: Կարծում եմ, մեր հասարա­կու­թյունը հաշվի կառնի այդ դառը փորձը եւ այլեւս չի խաբվի նման մարդկանց քաղաքական աճպարարություններից, ինչպիսի ամբո­խավա­րական հնարքնե­րով էլ քողարկված լինեն դրանք:

7. Ապատեղեկատվական ռեսուրս. Հայաստանի իշխանությունները վերջին շրջա­նում, միջոցներ չխնայելով, հար­ցումներ են պատվիրում արտասահ­մանյան սոցիոլո­գիա­կան կենտրոն­նե­րին եւ հրճվում դրանց արդյունքներով, որոնց համաձայն՝ Սերժ Սարգսյանին իբր պատրաստ է ձայն տալու հարց­վածների շուրջ 30 տոկոսը, իսկ ինձ՝ ընդամենը 2 թե 6 տոկոսը: Ես հիմքեր չունեմ կասկածելու արտասահմանյան այդ հաս­տատությունների անաչառու­թյանը, սակայն չեմ կարող չնշել տա­րակուսանք առա­ջաց­նող երկու հան­գամանք: Առաջին. հարցվածների մոտ 60 տոկոսը հրաժարվում կամ վա­խե­նում է արտահայտել իր կարծիքը, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր չեն քվեար­կելու Սերժ Սարգսյանի օգտին, այլապես վախենալու պատճառ չպիտի ունենային: Եւ երկ­­րորդ. եթե Սարգսյա­նի եւ իմ վարկանիշներն իսկապես հա­մապատասխանում են իրա­­կանու­թյա­նը, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչով պետք է բացատրել իշ­խանու­թյուն­ների սանձազերծած անզուսպ ու տենդագին քարոզարշավն իմ դեմ, ինչ­պես նաեւ իմ կողմնակիցների նկատ­մամբ կիրառվող անօրինական գործո­ղություններն ու բռնա­րարքները, հան­րահավաքները խոչընդոտելու կոպիտ փորձերը, մեր գործու­նեու­թյան լիակա­տար տեղեկատվական շրջափակումը, եւ վերջապես, ոստիկանությանը թռու­­ցիկներ պոկելու նվաստացմանը են­թարկելու ու ծաղրուծանակի առարկա դարձ­նե­լու փաստը: Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկու­թյան պարագա­յում նման ջղաձգու­թյուն­ների կարիք չպետք է զգացվեր, եւ Սերժ Սարգսյանն ընտրու­թյունների պիտի գնար դհոլզուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ: Այս ամե­նից միանշանակորեն հետեւում է միայն մեկ բան, այն է՝ վարչախումբը չի հավատում իր իսկ պատվիրած սոցիո­լոգիական հարցումների արդյունք­նե­րին, ինչից էլ, ահա, նրա նյար­դային վիճակն ու խուճապահար պահվածքը: Սակայն, չնայած դրան, իշխա­նու­թյուն­­ներն, այնուամենայնիվ, մեծ հույսեր են կապում այդ հարցումների հետ՝ դրանք դի­տե­լով որպես արտասահմանյան հաստատությունների հեղինակությամբ իրենց ծրա­գրած ընտրակեղծիքներն արդարացնելու վստահելի միջոց:


Համաժողովրդական Շարժման ռեսուրսները


Ի տարբերություն իշխանություննե­րի, որոնց բոլոր թվարկված ռեսուրս­ների օգտա­գործ­ման իրողությունն, ան­խտիր, օրենքի կոպիտ ոտնահարման տարր է պարունակում, Հայաստանում ձեւավորված նոր համաժողովրդական Շարժումը որդեգրել է բաց, հրա­պա­րակային գործունեության մարտավա­րու­թյուն՝ հիմնված իրավագիտակ­ցու­թյան, ժո­ղովրդա­վարության եւ քաղա­քա­ցիական հասարակության համընդ­հանուր սկզբունք­նե­րի վրա: Շարժման սոցիալական բազան ժողովրդական լայն զանգվածներն են, մասնա­վո­րա­պես, հասարակության ընչազուրկ հատ­վածը, գյուղացիությունը, միջին խա­վը ներ­կայացնող գործարարներն ու մտա­վորականները, ինչպես նաեւ ստո­րին օղակների պե­տական պաշտոնեու­թյու­նը, մի խոսքով՝ վարչախմբից դժգոհ ողջ ընտրազանգվածը: Մեր խնդիրն է, արդ, առավելագույնս մոբիլիզացնել այդ ուժե­րը՝ Հայաստանի ներկա ավազա­կա­պե­տական ռեժիմի վերարտադրությունը վիժեցնելու նպատակով:

Ընտրական գործընթացի առաջին փուլում, սեպտեմբերի 21‑ից մինչ օրս, մեզ հա­ջողվեց այդ ուղղությամբ հսկա­յական աշխատանք կատարել եւ հաս­նել այնպիսի տպա­վորիչ արդյունքների, որոնք անակնկալ էին մեր ողջ հա­սարակության համար: Հարկ եմ համա­րում հատկապես կանգ առնել դրանցից հետեւյալ չորսի վրա.

1. Աջակից ուժերի համախմբումը. Շարժման ամենամեծ նվաճումն, ան­տա­րակույս, բազմաթիվքաղաքական կուսակցությունների եւ հասարակա­կան կազմակեր­պու­թյուն­նե­րի համա­խմ­բումն է իմ թեկնածության շուրջ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, նրանց միավորում է ոչ թե իմ անձի նկատ­մամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներ­կա ավազակապետական վարչախմբի լու­ծը թոթափելու եւ երկրի սահ­մանա­դրական կարգը վերականգնելու հրա­մա­յա­կանը: Ինձ սատարող քաղաքա­կան ուժերի կորիզը կազմում են՝ Ստե­փան Դեմիրճյանի առաջնորդած «Հա­յաս­տա­նի ժո­ղովրդա­կան կուսակցու­թյունը», Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն կու­սակցությունը» եւ Արարատ Զուրաբյանի ղեկավարած «Հայոց համազգային շար­ժու­մը»: Համա­ժողովրդական նոր Շարժմանը միացած մյուս քաղաքական ուժերն են՝ «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցու­թյունը» (ղեկավար՝ Լյուդմիլա Սարգս­յան), «Ժող­ովրդա­կան ուղի կուսակցու­թյունը» (նախագահ՝ Մանուկ Գասպար­յան), «Հայաստանի մարքսիստական կուսակցությունը» (նախագահ՝ Դավիթ Հակոբյան), «Պահպանողական կուսակ­ցու­թյունը» (նախագահ՝ Միքայել Հայ­րա­պետյան), «Ազատություն կուսակ­ցու­թյու­նը» (նախագահ՝ Հրանտ Բագ­րատ­յան), «Ժողովրդավարական հայրե­նիք կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Պետ­րոս Մակեյան), «Հայաստանի առա­ջա­դիմական ազատական կու­սակ­ցու­թյու­նը» (նախագահ՝ Հովհաննես Հով­հան­նիս­յան), «Քրիստոնեա-ժողովրդա­վա­րա­կան վերածնունդ կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Մկրտիչ (Սոս) Գիմիշ­յան), «Հայոց հայրենիք կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Արշակ Բակլաչյան), «Մարդու իրավունքներ-96 կուսակցու­թյունը» (նախագահ՝ Ռուբեն Թորոս­յան), «Երրորդ հանրապետություն կու­սակցությունը» (նախագահ՝ Կարեն Դավթյան), «Հայրենիք եւ պատիվ կուսակցությունը» (նախագահ՝ Գառնիկ Մարգարյան) եւ «Այլընտրանք հասարա­կա­կան-քաղա­քական նախաձեռնու­թյու­նը» (համակարգող՝ Նիկոլ Փաշին­յան):

Բացի այդ, իմ թեկնածությունը պաշտ­պանելու վերաբերյալ պաշտոնա­կան հայ­տա­րարություններով հանդես են եկել նաեւ հետեւյալ հասարակական կազմակեր­պություն­ները՝ «Ազատու­թյան փարոս» (նախագահ՝ Սամվել Ավետիսյան), «Համաձայնություն» (նա­­խա­գահ՝ Դավիթ Շահնազարյան), «21-րդ դարի առաջնորդների ֆորում» (նա­խագահ՝ Գա­յանե Սարգսյան), «Երիտա­սարդ պահպանողականներ» (նախա­գահ՝ Տիգրան Խա­չատրյան), «Հասարա­կու­թյունն ընդդեմ ահաբեկչության» (նա­խագահ՝ Տիգրան Հակոբ­յան), «Իրա­վունքի եւ ազատության կենտրոն» (նախագահ՝ Վարդան Հարությունյան), «Համագործակցություն եւ ժողովրդա­վա­րություն» (նախագահ՝ Գագիկ Ավագ­յան), «Բազ­մա­կարծիքային կենտ­րոն» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան) եւ «Գործարար կին» (նա­խա­գահ՝ Անահիտ Սարգսյան): Շարժմանն իրենց անվերա­պահ աջակցությունն են հայտնել նաեւ հազարավոր ազատամարտիկներ եւ «Երկրապահ կամավորականների միու­թյան» տասնյակ տեղական կառույցներ:

Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ եւ այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ անգամ ընդդի­մության միասնական թեկ­նածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բեւեռի ձեւավորման մա­սին: Միան­գամայն ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմ­նա­կան պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ: Այս տե­սակետն, ի դեպ, ար­դեն իսկ տիրապե­տող է ինչպես ներհանրապետական, այնպես էլ արտասահմանյան քա­ղաքա­գետների ու վերլուծաբանների հրապա­րակումներում: Վարչախմբին հակադիր բեւեռի ձեւավորումն, ըստ այդմ, պետք է համարել ընտրական գործընթացի ան­ցած փու­լի ամենանշանակալից քաղա­քա­կան արդյունքը:

2. Զանգվածային հանրահավաքների անցկացումը. Կարճ ժամանա­կահատ­վա­ծում համաժողովրդական Շարժմանը հաջողվեց Երեւանի Ազատության հրա­պարակում կազ­մակերպել երեք զանգ­վածային հանրահավաք, որոնց իրենց մասնակցությունը բերե­ցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրա­պե­տության մարզերի բազմահազար բնա­կիչներ: Ըստ ամենահամեստ գնահա­տա­կանների՝ հոկտեմբերի 26-ի, նոյեմ­բերի 16-ի եւ դեկտեմբերի 8-ի հան­րա­հավաքներին ներկա են գտնվել հա­մա­պատասխանաբար՝ վաթ­սուն, ութսուն եւ իննսուն հազար քաղաքացիներ: Պետական մարմինները, բնականա­բար, շատ ավելի նվազ թվեր հայտա­րա­րեցին, իսկ իշխանությունների վերա­հսկո­ղու­թյան տակ գտնվող էլեկտրո­նային լրատվամիջոցները կա՛մ ընդհան­րապես լռեցին, կա՛մ էլ աղավաղված ու ստահոդ լուրեր արձակեցին այդ հան­րա­հավաքների մասին: Ոչ ոք չժխտեց, սակայն, որ դրանք 2003 թ. ընտրու­թյուններից հետո ընդդիմության կազ­մա­կերպած ամենահուժկու քաղաքական միջոցառումներն էին: Ինքնըստինքյան հասկա­նա­լի է, որ վեր­ջին տարիների համար աննախադեպ այդ քաղաքացիական ակտիվու­թյու­նը չէր կարող չանհանգստացնել իշխանու­թյուն­նե­րին: Ուստի հանրահավաքները խափանելու կամ գոնե դրանց մասնա­կիցների թիվը նվազեցնելու նպատա­կով նրանք, չխորշելով ոչ մի միջոցից, դիմեցին բացահայտ օրինազանցու­թյուն­ների ու բռնարարք­ների: Շուրջ երկու ամիս հանրապետության ոստի­կանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը եւ տեղական ինքնակառա­վար­ման մարմինները զբաղված էին բացառապես հանրահավաքների իրա­զեկ­մանը խոչընդոտելու, թռուցիկներ պո­կելու, Շարժման ակ­տիվիստների նկատ­մամբ ճնշումներ ու բռնություններ կիրառելու ապօրինի գործով: Այս ամե­նով հանդերձ, իշխանությունները չհա­սան իրենց ակնկալած նպատակին: Մար­դիկ չահաբեկվեցին, չընկրկեցին բիրտ ուժի առջեւ: Ընդհակառակը, թեր­եւս նաեւ ի հակազ­դեցություն դրա, ցու­ցարարների շարքերը հանրահավաքից-հանրահավաք ավելի ստվա­րացան: Սա միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի համբերության բաժակն ար­դեն լցված է եւ, որ Հայաստանի քաղա­քա­ցիների մի զգալի մասը վերջնա­կա­նապես հաղթահարել է երկրում տիրող վախի մթնոլորտը: Հետեւաբար, մենք ականա­տեսն ենք մի այնպիսի հուսա­դրիչ իրողության, որն ընտրությունների միջոցով իշխանա­կան ավազակախմբից ազատվելու ամենաանհրաժեշտ գրա­վա­կանն է:

3. Տեղեկատվական շրջափակման հաղթահարումը. Կասկած չկա, որ մին­չեւ 2008 թ. հունվարի 20-ը մեզ համար այդպես էլ փակ են մնալու Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների զրա­հա­պատ դռները, որոնց ետեւում բարի­կադավորված են վար­չախմբի աչալուրջ պահապանները: Կասկած չկա նաեւ, որ այդ ընթացքում ողջ պե­տական մեքե­նան միեւնույն կամ, գուցեեւ, ավելի մեծ թափով շարունակելու է գեբելսյան ավան­դույթների վրա հիմնված իր քա­րոզչությունն ու հակաքարոզչությունը: Այնուամե­նայնիվ, վիճակն այնքան էլ ան­մխիթարական չէ, որքան թվում է առաջին հայացքից: Շարժման ղեկավա­րության հմտության եւ ակտիվիստների ջանասիրության շնորհիվ մեզ, ըստ էու­թյան, հաջողվել է հաղթահարել տեղեկատվական այդ շրջափակումը, եւ վարչախմբի գռեհիկ քարոզչությանը հա­կադրել մեր անհամեմատ ավելի արդյու­նավետ քարոզչությունը: Ես նկատի ունեմ, առաջին հերթին, հան­րահավաքներում հնչած ելույթ­ների տե­սա­սկավառակների բազմացումն ու տա­րա­ծումը, որոնց ընդհանուր տպա­քա­նակն անցնում է 100 հազարից: Շարժման հազարավոր անդամների կող­մից այդ տեսա­սկավառակները կազ­մակերպված կերպով ցրվում են ողջ հանրապետությունով մեկ՝ հասանելի դառնալով ավելի քան կես միլիոն մար­դու: Տվյալ միջոցով մենք փաստորեն ստեղ­ծել ենք մեր սեփական հեռուստա­տեսությունը, ինչի համար երախ­տա­պարտ պետք է լինենք Բիլ Գեյթսին: Բացի դրանից, մասնավորապես իմ ելույթների հայերեն բնա­գրերն ու նրանց անգլերեն եւ ռուսերեն թարգ­մանությունները գրքույկների տեսքով տպա­գրվում են տասնյակ հազարների հասնող տպաքանակով՝ նույնպես արա­գորեն տա­րածվելով հասարակու­թյան բոլոր շերտերում: Եթե սրան գու­մարենք նաեւ Շարժման գաղափարա­կիր կամ համակիր թերթերի՝ «Հայկա­կան ժամանակի», «Հայքի», «Չորրորդ իշ­խանության», «Ժամանակ Երեւանի» եւ «Տարեգրի» հրապարակումները, ինչ­պես նաեւ իմ անունով բացված ին­տեր­նետային կայքի նյութերը, ապա դժվար է ասել ով ում պիտի նախանձի՝ իշխա­նություննե՞րը մեզ, թե՞ մենք իշխանու­թյուններին: Դրա հետ մեկտեղ, հասկա­նալի է, որ մենք չպետք է բավարարվենք ձեռք բերվածով, այլ ընդհակառակը, պետք է ավելի եւս լարենք մեր ջան­քերը՝ վերը նշված քարոզչական հնա­րա­վորու­թյուն­ներն առավելագույնս օգ­տա­գործելու ուղղությամբ, քանի որ բա­ցի հանրահավաքներից, տեսասկավա­ռակ­ներից, գրքույկներից ու թերթերի հրա­պարակումներից, մենք առայժմ ժո­ղովրդի հետ անմիջականորեն հաղոր­դակցվելու այլ միջոց չունենք:

4. Ավազակապետական համակար­գի մերկացումը. Թեեւ վերջին տաս տա­րիների ընթացքում շատ քննադատու­թյուն է հնչել Հայաստանի ներկա իշխա­նությունների հաս­ցեին, սակայն մինչեւ այս աշուն, նրանց ձեւավորած ավազա­կապետական համակարգի էությունը չէր բացահայտվել, եւ մեր հասարա­կությունը փաստորեն լիովին անտեղ­յակ էր, թե ինչպիսի երկրում է ապրում: Մարդիկ դժգոհում էին ամեն ինչից՝ սոցիալական վիճակից, գների աճից, դոլարի կուրսի անկումից, չդադարող արտագաղթից, խոսքի ազա­տության սահմանափակումներից, մարդու իրա­վունք­ների խախտումներից, պետական պաշտոնյաների կամայականություն­նե­րից, կաշառակերությունից, հովանա­վոր­չությու­նից, մաքսային եւ հարկային ծառայությունների սանձարձա­կությու­նից, ոստիկա­նու­թյան ապօրինի գործո­ղություններից, դատարանների եւ դա­տախազության կողմնա­կա­լու­թյու­նից, քրեա­կան հանցագործությունների աճից եւ այլն, բայց ըստ էության, չէին ըմբռ­նում, թե որն է այդ արատավոր երե­ւույթների պատճառը: Ընդ որում, օբյեկ­տիվորեն չէին էլ կա­րող դա ըմբռնել, որովհետեւ պետության լիակատար վերահսկողության տակ գտնվող էլեկտ­րո­նային լրատվամիջոցները, որոնք հա­սարակական կարծիքի ձեւավոր­ման ամե­նաազդեցիկ գործիքներն են, տասը տարի շարունակ գրեթե բացարձա­կա­պես անտեսել են նշված երեւույթները եւ ժողովրդին իրականության բոլորո­վին այլ պատկեր ներկայացրել: Եթե դատելու լինենք մեր հեռուստա­տեսու­թյունից, ապա մենք ապրում ենք ծաղ­կուն, բարգավաճող, լուրջ տնտեսական նվաճումներ արձանագրող, իրավա­կան, ժողովրդա­վա­րական, քաղաքա­կիրթ մի երկրում, որի հոգսերով տառա­պող պետա­կան պաշտոնյաները գիշեր-ցերեկ մտածում են ժողովրդի բարօրու­թյան մասին՝ ձեռքի հետ էլ ժապա­վեն­ներ կտրում, շքանշաններ բաժանում, տոնախմբություններ ու համերգ­ներ կազմակերպում, ստեղծելով խրախ­ճան­քի, լավատեսության ու անհոգու­թյան երա­զային մի մթնոլորտ:

Ընդամենը երեք զանգվածային հան­րահավաքների հետեւանքով, որոնցում լիովին բացահայտվեց Հայաստանի ներ­կա ավազակապետական համա­կար­գի էությունը, իշ­խա­նական քարոզ­չամեքե­նայի տասը տարվա աշխա­տանքը, կա­րելի է ասել, մեկ օրում ջուրը թափվեց: Ժողովուրդն առաջին անգամ հնարա­վո­րություն ստացավ ծանոթա­նալու ողջ ճշմարտությանը, այդպիսով որոշ չա­փով հագեցնելով իր երկար­ամյա տեղե­կատվական քաղցը: Հանրա­հավաք­ների, ինչպես նաեւ մեր տարա­ծած գրքույկների եւ տեսասկավառակ­ների նկատմամբ առկա արտասովոր հետաքրքրությունը մասամբ պետք է բացատրել, ահա, այդ տեղեկատվական քաղցով: Հասարակական կարծիքի ձե­ւավորման այս նոր մթնոլորտի ազդե­ցությամբ՝ պետական քարոզչամեքենան հայտնվեց կաթվածահար վիճակում, որի բացահայտ ախտանիշներն են նրա անկազմակերպ, հախուռն ու գռեհիկ հեռարձակումները: Ստի, կեղծիքի, ապա­տե­ղեկատվության վրա հիմնված քարոզչությունն այլ վախճան չէր կարող ունենալ: Վերջին հաշվով, ավազակա­պե­տական համակարգի մերկացումն էր այն գլխավոր գործոնը, որն առաջացրեց հասարակական կարծիքի վճռորոշ բեկումը:


Ամփոփելով կարճատեւ շրջանում Շարժման անդամների կատարած հս­կա­յա­ծա­վալ աշխատանքը, կարծում եմ, լուրջ հիմքեր կան պնդելու, որ ընտրական գործընթացի առաջին փուլն ավարտվեց վարչախմբի դեմ տարած մեր փայլուն հաղթանակով: Դրա ան­ժխտելի վկայությունը ուժերի հարա­բե­րակցության կտրուկ փոփոխության վրա հիմն­ված քաղաքական այն նոր իրավիճակն է, որն անհնար էր պատ­կերացնել թեկուզ երեք ամիս առաջ: Տվյալ իրավիճակը միաժամանակ այն հուսալի հենակետն է, որի վրա պետք է խարսխվի բազմապատիկ ավելի ար­դյու­նա­վետ մեր հետագա աշխատանքը:


Ընտրական գործընթացի հաջորդ փուլի խնդիրները

Կարելի է ասել, այսօրվանից սկս­վում է ընտրական գործընթացի հա­ջորդ՝ վճռա­կան փուլը, որի խնդիրների հստակեցմանն էլ նվիրված է, ահա, սույն ներկա­յացուց­չա­կան համաժո­ղո­վը: Դրանք, բնականաբար, իրենց բնույ­թով որոշակիորեն տարբեր­վելու են առա­ջին փուլում իրականաց­ված խն­դիր­ներից, քանի որ թելադրված են բո­լորովին այլ պահանջներով ու մար­տահրավերներով: Եթե առաջին փու­լում մեր աշխատանքը սահ­մա­նա­փակ­վում էր հանրահավաքների կազ­մակերպ­մամբ եւ դրանց տպագիր ու տեսա­հոլո­վակային նյութերի տարած­մամբ, նպա­տակ հետապնդելով համա­պա­տասխան հա­սա­րակական կարծիք ձեւավորել, ապա առաջիկայում, կար­ծում եմ, հստակ ուշա­դրու­թյուն պետք է դարձնել կազմակերպչական հարցերի եւ քա­րոզչական դաշտի ընդլայն­ման վրա: Կազմակերպչականի տակ ես, առա­ջին հերթին, նկատի ունեմ հետեւ­յալ հրա­տապ խնդիրները.

1. Կենտրոնական նախընտրական շտաբի ստեղծումը. Շարժման ակտի­վիստների գոր­ծունեությունը կազմա­կերպելու եւ համակարգելու կոչված այդ մարմինը ձեւա­վոր­վելու է օրենքով սահմանված ժամկետներում՝ ունենա­լով մոտավորապես հետեւյալ կառուց­վածքը.

- Շտաբի պետ, որի նշանակումը գտնվում է իմ իրավասությունների շր­ջա­նակում, ըստ այդմ, քննարկման են­թակա չէ, ինչը չի նշանակում, անշուշտ, որ ես բացառում եմ դրա հետ կապված խորհրդակցությունների անցկացում:

- Քաղաքական խորհուրդ, որի կազ­մում ընդգրկվելու են իմ թեկ­նածության պաշտ­պանությամբ հանդես եկած կուսակցությունների առաջնորդ­ները կամ նրանց ներկա­յա­ցուցիչները: Խորհրդի իրավասությունը նախընտ­րա­կան քարոզարշավի ընդհանուր ռազ­մավարության մշակումն ու ինձ սատարող ուժերի գործունեության հա­մակարգումն է: Քա­ղաքական խորհրդի նիստերը հրավիրելու եւ վարելու է նախընտրական շտաբի պետը:

- Գործադիր մարմին՝ կազմված գլխավորապես առայսօր գործող «Տեր‑Պետ­րոս­յա­նի առաջադրման քա­ղա­քացիական նախաձեռնության գրա­սեն­յակի» աշխատակից­նե­րից, որոնց ուսերին էր դրված ընտրական գործ­ընթացի առաջին փուլի բոլոր միջո­ցա­ռում­­ների կազմակերպումը՝ պարտա­կա­նու­թյուն, որ նրանք կատարեցին փայլուն կեր­պով: Դա հիմք է տալիս նրանց օժտելու նաեւ մեր Շարժման հետագա գործո­ղու­թյուննե­րը ղե­կավա­րելու լայն լիազորություններով:

- Աշխատանքային բաժանմունք­ներ, որոնցում, ըստ ունակությունների եւ նպա­տա­կահարմարության, ներկա­յաց­ված են լինելու համաժողովրդական Շարժման մեջ ընդ­գրկ­ված բոլոր կու­սակցությունների եւ հասարակական կազ­մակերպությունների ան­դամ­նե­րը, ինչ­պես նաեւ պրոֆեսիոնալ հիմունք­ներով ընտրված բազմաթիվ մաս­նա­գետ­ներ: Նա­խա­տեսվում է, մասնավո­րապես, ստեղծել հետեւյալ բաժան­մունք­ները՝ լրատ­վա­կան, ին­տեր­նե­տա­յին, քարոզ­չական, վերլուծական, հրա­տա­րակ­չա­կան, արտաքին կապերի եւ այլն:
Քանի դեռ Կենտրոնական շտաբը ստեղծված չէ, մեր գործունեության մեջ զգաց­վե­լու է աշխատանքների կազմա­կերպման ու համակարգման որոշակի պակաս, ծագելու են ինչ-ինչ անհա­մաձայնություններ ու թյուրիմացու­թյուն­ներ, որոնք, սակայն, վստահ եմ, լիովին կվերանան, երբ այդ կարեւոր կառույցը, վերջապես, սկսի գործել:

2. Տարածքային գրասենյակների ձե­ւա­վորումը. Մենք ծրագրել ենք այդ­պիսի գրա­սեն­յակներ բացել Երեւանի բոլոր համայնքներում, Գյումրիում, Վա­նաձորում, ինչպես նաեւ Հայաստանի նախկին շրջանային կենտրոններում ու քաղաքատիպ ավաններում: Թեեւ այդ ուղղությամբ աշխատանքը վաղուց սկս­վել է, եւ շուրջ մեկ տասնյակ այդպիսի գրա­սենյակներ արդեն իսկ գործում են, սակայն տվյալ բնագավառում ձեռք­բեր­ված ար­դյունք­ներն առայժմ գոհացուցիչ չեն կարող համարվել: Ուստի Շար­ժումն իր առաջ­նահերթ խնդիրը պետք է համարի մինչեւ Նոր տարի ավարտին հասցնել այդ կարեւո­րագույն գործը:


Տարածքային գրասենյակները կոչ­ված են իրականացնելու հետեւյալ հիմ­նական գործառույթները.


- Կենտրոնական շտաբից ստաց­ված հրահանգների, ազդագրերի, հրա­տա­րա­կու­թյունների, տեսանյութերի, մա­մուլի հրապարակումների արագ եւ կազմակերպված տա­րա­ծումը՝ այն հաշ­վով, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի անտեղյակ չմնա մեր գա­ղա­փարներին ու ծրագրերին.

- Շարժման մասնակից բոլոր քա­ղաքական կուսակցությունների եւ հա­սա­րա­կա­կան կազմակերպությունների տեղական կառույցների ողջ ներուժի օգտագործումը.

- Ամենօրյա քարոզչության եւ գյուղից-գյուղ, շենքից-շենք, տնից-տուն այցելու­թյուն­ների միջոցով Շարժման կողմնակիցների եւ համակիրների շրջանակի ընդլայ­նումը.

- Յուրաքանչյուր գյուղում, յուրա­քանչյուր փողոցում, յուրաքանչյուր շեն­քում քա­րո­զիչների եւ համակիրների բջիջների ստեղծումը.

- Ակտիվ մասնակցությունը ընտ­րա­ցուցակների կազմման եւ ճշգրտման գործում.

- Իշխանությունների կողմից ընտ­րա­կան օրենքի խախտումների եւ այլ օրինա­զան­ցությունների արձանա­գրումն ու դրանց հիման վրա կազմված տեղեկանքների ներկա­յացումը Կենտ­րո­նական շտաբ.

- Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանության, ան­վտան­գության ծառայության, հար­կա­յին տեսչության, տեղական ինքնա­կա­ռավարման մար­մին­ների, թաղային հեղինակությունների եւ քրեական տար­րերի ոտնձգություններից.

- Եւ վերջապես, ընտրություննե­րի օրը տեղամասերում ընդհանուր վե­րահսկո­ղու­թյան եւ դիտորդական առա­քելության իրականացումը:

Տարածքային գրասենյակներին կա­րե­ւոր դեր է վերապահված նաեւ վստահված անձանց ինստիտուտի ձե­ւա­վորման, ինչպես նաեւ մարզային, շրջանային, համայնքային հանրահա­վաքների եւ քարոզչական այլ միջոցա­ռումների կազմակերպման գործում:

3. Մարզային հանրահավաքների կազմակերպումը. Առաջիկա երկու ամիս­ների ըն­թացքում ես ծրագրել եմ հատուկ ժամանակացույցով այցելել հան­րապետության մարզեր եւ նրանցից յուրաքանչյուրում առնվազն մեկական խոշոր հանրահավաք կամ դահ­լի­ճային հանդիպում անցկացնել: Նույնպիսի միջոցառումներ են նախատեսված նաեւ մայ­րաքաղաքի բոլոր համայնքներում: Բացի այդ, ես կաշխատեմ նաեւ՝ Շարժման ղեկա­վա­րության ուղեկցու­թյամբ եւ քարոզչական ավտոերթերով, լինել որքան հնարավոր է շատ գյու­ղական բնակավայրերում՝ ժողովր­դի հետ ավելի անմիջականորեն շփ­վելու եւ նրանց առ­օրյա հոգսերին ծա­նո­թանալու նպատակով: Այդ շրջագա­յու­թյունների ընթացքում, բնա­կա­նա­բար, կայցելեմ նաեւ տարածքային գրասեն­յակներ՝ կարճ խորհրդակցու­թյուն­ներ անցկացնելով նրանց աշխատա­կազ­մե­րի եւ տեղական ակտիվիստների հետ: Մար­զե­րում հանրային միջոցառում­նե­րի կազմակերպման եւ անցկացման խնդի­րը դրվելու է Կենտրոնական շտա­բի եւ տարածքային գրասենյակների վրա: Քարոզարշավն ավարտ­վելու է՝ փետրվար ամսին, Երեւանի Ազատու­թյան հրապարակում, ծրագրված առ­նվազն երկու զանգվածային հանրահա­վաք­ներով:

4. Վստահված անձանց ինստի­տու­տի եւ դիտորդների դասի ձեւավորումը. Վստահ­ված անձանց ինստիտուտում պետք է ընդգրկվեն ինչպես անվանի մարդիկ՝ քաղա­քա­կան գործիչներ, մտա­վորականներ, գիտնականներ, արվեստագետներ եւ այլն, այնպես էլ ընտրությունների վերահսկման փորձ ունեցող մասնագետներ: Վստահված ան­ձանց թեկնածությունները պետք է քննարկվեն տարածքային կառույցնե­րում եւ հաստատվեն Կենտրոնական շտաբի համաձայնությամբ: Ինչպես Կենտ­րոնական շտաբում, այնպես էլ տարած­քային գրասենյակներում վս­տահ­ված անձանց համար անհրաժեշտ է կազմա­կերպել մեթոդական կարճա­տեւ դասընթացներ՝ բացատրելու հա­մար նրանց իրա­վունք­ներն ու պարտա­կանությունները: Ինչ վերաբերում է դիտորդների դասին, ապա անհրա­ժեշտ է այդ հարցում սերտորեն համագոր­ծակցել նման առաքելության իրավունք ունե­ցող տեղական հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ:

Հասկանալի է, որ առաջիկա ամիս­ներին եւ մանավանդ պաշտոնական քարոզար­շավի ընթացքում հնարավոր են նաեւ այլ տիպի, երբեմն չնախա­տեսված, միջո­ցառումներ՝ համերգներ, երթեր, բողոքի ցույցեր, տարածաշրջա­նային ժողովներ եւ այլն:


Շարժման քարոզչության հիմնական ուղղվածությունը


1. Մեր նախընտրական քարոզ­չու­թյան գլխավոր ուղղությունը լինելու է Հայաս­տա­նի ներկա ավազակա­պետա­կան վարչախմբի լիակատար մերկա­ցումն ու նրա վերար­տա­դրության ան­թույլատրելիության գիտակցության ար­մա­տավորումը: Շարժման յու­րա­քանչ­յուր անդամ պետք է կարողանա ժողովրդին բացատրել հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգա­վո­րությունը, օրենսդիր եւ դատական իշ­խա­նությունների անկախության կեն­սա­կան անհրաժեշտությունը, իրավա­կան պետության, ժողովրդա­վա­րական արժեքների, մարդու իրավունքների պաշտ­պանության կարեւորությունը, երկ­րում առկա հոռի երեւույթների՝ կաշառակերության, հովանավոր­չու­թյան, պաշտո­նեա­կան չարաշահում­նե­րի, տնտեսական մրցակցության բացա­կայության, սոցիալական վի­ճակի վատ­թարացման, հանցագործությունների աճի, արտագաղթի շարունակման, մշա­կույթի անկման, բարքերի արատա­վոր­ման պատճառները:
Պատճառներից հիմնականը Ռո­բերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած թաթար-մոնղոլական տիպի պետական համակարգն է, որի գոյու­թյան իմաստը իշխա­նական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումն է՝ ի հաշիվ օտար զանգ­ված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի: Այդ համա­կարգի էությունն ու գործողության մե­խա­նիզմը ես հանգամանորեն ներկա­յացրել եմ դեկտեմբերի 8-ի հանրա­հա­վաքի իմ ելույթում, ուստի հարկ չեմ համարում ծավալվել դրա շուրջ: Իշխա­նության անսահմանափակ կենտրոնա­ցումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռ­քում ոչ միայն խարխլում է արդի տնտե­սագիտության, ժողովրդավա­րու­թյան, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտան­գում երկրի ապագան անգամ:

Հաջորդ ակնհայտ պատճառը իշխա­նությունների վարած արատավոր տն­տե­սա­կան քաղաքականությունն է, որում հիմնովին խախտված են շու­կայական տնտեսության երեք ամենա­գլխավոր սկզբունքները՝ հավասար հնա­րավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփա­կա­նության անձեռնմխելիության երաշ­խա­վորումը: Ինչպես արդեն նշել եմ, տնտեսական բնագավառում մեզ մոտ ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շու­կայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնա­զավթած փոքրա­թիվ անձանց կամքով ու հրահանգ­ներով: Պետության ամենաբարձր պաշ­տոն­յա­ների գրասենյակներում են որոշվում, մասնավորապես, սեփակա­նության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտո­նությունների շնոր­հման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, ար­տա­հանման եւ ներ­մուծ­ման քվոտա­ների սահմանման, ընդհուպ մինչեւ լի­ցենզիաների տրամադրման եւ հողա­հատկացումների ու շինարարական աշ­խատանքների թույլտվության հար­ցե­րը: Հայաս­տանի տնտեսության ամե­նա­կործանարար խեղումը նրա հա­մատարած մոնո­պոլիզա­ցիան է, ինչի պատճառով երկրի հարստության կե­սից ավելին հայտնվել է շուրջ 40 ըն­տանիքի ձեռքում: Ընդ որում, մոնոպո­լիզացիան առաջացել է ոչ թե բնական ճանապ­արհով, այլ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավա­սար պայմաններ ստեղ­ծելու հետեւանքով, ինչն այլ կերպ, քան դիտավորյալ հանցա­գործություն չի կարելի որակել:

Եւ վերջապես, երրորդ նկատելի պատ­ճառը երկրի ներկա վարչախմբի իրակա­նաց­րած, մեղմ ասած, տարօրի­նակ, իսկ խստորեն արտահայտված, անճարակ արտաքին քա­ղաքա­կանու­թյունն է: Տասը տարի շարունակ Հայաս­տանի նախագահն ու արտաքին գործե­րի նախարարը՝ ընդհանուր դատարկա­բա­նու­թյուններից, հախուռն, կցկտուր, հակասական հայտարարություններից բացի, ժողովրդին արտաքին քաղաքա­կանության վերաբերյալ որեւէ հստակ վերլուծություն կամ փաստարկված ծրա­գիր չեն ներկայացրել: Ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խն­դիր­ների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթա­հա­րումը, հաղորդակցության ուղիների շրջա­փակման վերացումը, Հայաստանի ներգրավումը միջազգային եւ տարա­ծա­շրջանային տնտեսական ծրագրե­րում, հայ-թուրքական հարաբերու­թյուն­ների կառու­ցումը եւ այլն: Տպա­վորություն է ստեղծվում, որ միջազ­գային հարաբերությունների բնագավա­ռում Հայաստանի իշխանություններն, իրենց անպատասխանատու վարքով, ավե­լի շատ խնդիրներ են հարուցել, քան փորձել հարթել դրանք:


* * *
2. Քարոզչության ընթացքում ժո­ղովրդի հետ պետք է խոսել պարզ, մատ­չելի, նրան հասկանալի լեզվով՝ խուսափելով տեսական դատողություն­ներից, մասնագիտական տերմինոլո­գիայից եւ ընդհանրական գնահատա­կաններից: Իշխանություններին հաս­ցեա­գրված քննադատությունը հիմնված պետք է լինի ոչ թե մերկապարանոց հայ­տա­րարությունների եւ հնչեղ որակ­ումների, այլ կոնկրետ փաստերի եւ հիմնավորված մեղադրանքների վրա: Նկատի ունենալով, որ հասա­րա­կու­թյան համար ամենա­անհան­դուրժելի երե­ւույ­թը կոռուպցիան է, ապա դրա դեմ պայ­քարը պետք է կարեւորագույն տեղ զբա­ղեցնի մեր նախընտրական քարոզ­չության մեջ: Մարդկանց ուշադրությունն ան­հրաժեշտ է սեւեռել հատկապես պետական մասշտաբի խարդախու­թյուն­ների եւ ֆի­նան­սական չարա­շա­հում­ների վրա, որոնց պատճառած վնա­սը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերազանցելով պետական բյուջեի հայտարարված եկա­մուտները: Նա­խորդ ելույթներում ես հիշատակեցի երեք այդպիսի աղա­ղակող մեքենայություն, որոնց կրկին հարկադրված եմ անդրադառնալ, քանի որ պետական մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին իմ բերած փաստերին: Եւ այսպես.

- «Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռու­սա­կան կողմն իր 55% կազմող մասնա­բաժինը պարտավորվել էր վճարել գա­զով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաս­տա­նին՝ վաճառելու համար հանրա­պետու­թյան բնակիչներին ու ձեռնարկություն­ներին: Հանրապետության ներկա իշ­խա­նություններն այդ գազաքանակն սպա­ռեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկա­յությամբ, պար­զապես անհետացավ: Եւ մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համար­վող, այդ գումարը:

- Պաշտոնական վիճակագրու­թյան տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաս­տան ներմուծվող բենզի­նի ամսական ծավալները կազմում են 12.000 – 15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա: Ինչո՞վ բացատրել հանրապետությու­նում բենզինի սպառման այս շեշտակի ան­կումը: Չէ՞ որ մեր երկրում արձանա­գրվող «աննախադեպ տնտեսական զար­գացման» եւ ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բեն­զինի պահանջարկը ոչ թե պիտի նվա­զեր, այլ ավելանար: Իրականում, մաս­նագետների գնահատմամբ, 2002 թվա­կանից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերեւս, անգամ 60.000 տոննա բենզին: Դա նշա­նակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից: Թե ինչ ահռելի չգանձված պետական եկա­մուտ­ների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել:

- Նույնպիսի արտառոց մի մեքե­նայություն էլ կապված է ղազախական գազի խո­շոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վի­ճա­կագրական պաշ­տո­նագրերում: Այդ փաստն ինձ հաջող­վեց բացահայտել միայն Ղա­զախստանի պաշտոնական վիճակագրությանը ծա­նո­թանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ եր­կիրը 2006 թվականին Հայաստան է ար­տահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորա­նարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար: Մնում է գուշակել, թե ում բան­կա­յին հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը: Ի դեպ, բա­ցառ­ված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել:

- Թեեւ ոչ իմ ելույթում, այլ մա­մուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վար­չա­խմբի հանցավոր էու­թյունը բացահայտող եւս մի աներե­ւակայելի փաստի մասին: Խոսքը վերա­բերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նա­խա­րա­րության վերահսկողության վար­չու­թյան կողմից Արարատյան մաքսա­տանը կա­տարված ստուգումներին: Այդ ստուգումների հիման վրա կազմվել է Թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից Ն. Գրիգորյանը, Գ. Հարու­թյուն­յանը, Ա. Բաբաջանյանը եւ Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփան­յանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարություն­յանը եւ Լ. Պողոսյանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001-2003 թվականների ժամանակամիջոցում մաք­սա­տան աշխատա­կից­ների անփութու­թյան կամ չարաշահումների պատճա­ռով պետական բյուջե չի մուտ­քագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար): Թեեւ սա վերոհիշյալ դեպ­քերի համեմատ մեծ գումար չի կազ­մում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույ­թի մի ապօրինության հետ: Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհե­տացել է, իսկ Ֆինանսների նախա­րա­րության վերահսկողության ծա­ռայության պետը՝ հայտնվել բանտում:

Թեեւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորո­վին շրջանցեցին «Հայռուսգազարդի» մա­տակարարած գա­զի գումարին, հան­րապետություն մտնող բենզինի ծավալ­ներին եւ ղազախական գազի ներմուծ­մանը վերաբերող հարցերը: Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հան­րապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը: Լռե­ցին նաեւ խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դա­տախազը եւ ան­գամ՝ նախագահի թեկնածուները: Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը: Ո՞չ արդյոք այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին, եւ իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պա­տասխանը նրանք չունեն: Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստի­ճա­նը պատկերացնելու եւ ներկա վարչախմբի հանցավորությունն ապա­ցու­ցելու համար: Բեր­ված փաստերի շուրջ լռություն պահպանելով, իշխա­նությունները թերեւս հույս են փայ­­փայում, որ ժողովուրդը դրանք չի նկատի կամ արագ կմոռանա: Մեր խնդիրն է, ըստ այդմ, ի դերեւ հանել նրանց հույսերը, եւ ամենօրյա հիշե­ցումով այդ փաստերը հասցնել Հա­յաս­­տանի յուրաքանչյուր քաղաքացու ականջին:


* * *
3. Իշխանություններն անարձագանք են թողնում ոչ միայն կոռուպցիայի կոնկրետ, թեկուզ աղաղակող, դեպ­քերին վերաբերող մեղադրանքները, այլեւ մակրոտնտեսական նշանակու­թյուն ունեցող աննորմալ ու չափազանց մտահոգիչ երեւույթների քննա­դա­տու­թյունները:

- Դրանցից մեկը Հայաստանի տնտեսագետների եւ միջազգային ֆի­նանսական կազմակերպությունների փոր­ձագետների կողմից առաջ քաշված այն սկզբունքային հարցադրումն է, թե ինչու տնտեսական աճի երկնիշ տա­րեկան ցուցանիշների կամ վագ­րային թռիչքների պայմաններում բնակչու­թյան կենսամակարդակի որակական փոփո­խություն չի արձանագրվում: Պարադոքսի բանալին, իմ կարծիքով, տվել են Արժույթի միջազգային հիմնա­դրամի փորձագետները, բայց դրա վրա առայժմ ոչ ոք լուրջ ուշա­դրություն չի դարձրել: Ես նկատի ունեմ նրանց մատ­նանշած այն ուշագրավ փաստը, որ Հա­յաստանի բյուջեն կազմում է համա­խառն ներքին արդյունքի 14 տոկոսը, մինչդեռ աշ­խարհի մնացյալ երկրնե­րում, սովորաբար, այն հասնում է ՀՆԱ-ի մոտ 30-45 տոկոսին: Դա կարող է ունենալ երեք ակնհայտ բացատրու­թյուն՝ կա՛մ Հայաստանի համախառն ներ­քին արդյունքի ցուցանիշներն ուռ­ճաց­ված են, կա՛մ բյուջեի իրական եկա­մուտները թաքցված են, կա՛մ էլ միա­ժա­մանակ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սա նշա­նա­կում է, որ բոլոր դեպ­քերում մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության, կամ այլ կերպ ասած, պետական մասշտաբի տնտե­սական խարդախության մի ահավոր դրսե­ւոր­ման հետ, որի համար, առաջին հերթին, պատասխանատու են հանրա­պետության նա­խագահը, վարչապետը եւ Կենտրոնական բանկի նախագահը: Ավելորդ չեմ համա­րում այս առիթով կրկնել նախորդ ելույթներից մեկում իմ արած պատասխանատու հայ­տա­րա­րու­թյուն­ներից մեկը, այն է՝ համա­տարած կողոպուտի եւ պետական ռե­կե­տի պատ­ճառով Հայաստանում գոյա­նում է երկու բյուջե՝ մեկը պաշտո­նապես հայտարար­վածը, մյուսը՝ իշխա­նությունների գրպանում հայտնվածը, ընդ որում, դատելով հաշ­վարկ­ներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից:

- Իշխանությունների կողմից հա­մարյա լիակատար անուշադրության է մատնված մակրոտնտեսական առու­մով նույնպիսի աղետալի հետեւանքներ ունեցող մի այլ վտան­գավոր երեւույթ՝ այսպես կոչված, դրամի արժեւորման չդադարող գործընթացը: «Այսպես կոչ­ված» արտահայտությունը ես օգտա­գործում եմ, նկատի ունենալով այն հանգա­ման­քը, որ «դրամի արժեւո­րու­մը» սխալ տերմին է, քանի որ այն տեղի է ունենում ոչ միայն համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի կուր­սի անկման, այլեւ տնտե­սա­պես չհիմնավորված արհեստական պատ­ճառ­ներով: Սակայն սա ընդամենը հար­ցի ձե­ւա­կան կամ արտաքին կողմն է: Ինչ վերաբերում է նրա էությանը, ապա կարեւոր է պարզել, թե դրամի «արժեւորման» այդ գործընթացը ինչ­պիսի բացասական ազդե­ցու­թյուն է գործում երկրի տնտեսության եւ բնակ­չության սոցիալական վիճակի վրա:

Անզեն աչքով իսկ նկատելի է, որ դրանից, առաջին հերթին, տուժում է արտերկրից կատարված դրամական փոխանցումների հաշվին ապրող Հա­յաս­տանի բնակչության զգա­լի մի հատ­վածը, որի եկամուտները, փաստորեն, նվազել են շուրջ 40 տոկոսով: Այն­պես որ, դրամական փոխանցումների տա­րեց­տարի աճող ծավալներն ամենեւին բնակ­չության կենսամակարդակի բարե­լավում չեն նշանակում:
Տվյալ գործոնը լուրջ սոցիալական խնդիրներ է հարուցում նաեւ այլ առում­ներով: Մասնավորապես, այն խթա­նում է, առանց այդ էլ, վտանգավոր չափերի հասած արտա­գաղ­թը: Դրամի շեշտակի «արժեւորման» պատճառով, մանավանդ ուղեկցված ապրանք­ների անընդհատ թանկացումով, արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հա­մար ավելի հեշտ է իրենց ընտանիքները պահել արտասահմանում, քան Հայաս­տանում:

Տնտեսական առումով՝ այդ անվերա­հսկելի, կամ շահադիտաբար կարգավ­որվող, գործընթացն ամենամեծ հար­վածն է հասցնում Հայաստանի նորա­բողբոջ արտահանող արդյունաբերու­թյանը, որի արտադրած ապրանքները, դրամի «արժեւորման» հետեւան­քով առաջացած ինքնարժեքի բարձրացման պատճառով, միջազգային շուկայում կորց­նում են իրենց մրցունակությունը: Դրամի «արժեւորումը» բացասաբար է անդրադառ­նում նաեւ ներքին սպառ­ման համար նախատեսված ապրանք­ների եւ գյուղատնտե­սա­կան մթերքների արտադրության վրա, քանի որ դրանց ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան արտադրումը:

Սակայն չի կարելի ասել, որ դրամի «արժեւորումից» Հայաստանում կան միայն տու­ժողներ: Այդ անհասկանալի գործընթացի գաղտնիքը, թերեւս, կայա­նում է հենց նրանում, որ, ակնհայ­տորեն, կան նաեւ շահողներ: Այլապես, դրամի կուրսի արհես­տա­կան բարձ­րա­ցումը կամ նրա հանկարծակի փոփո­խությունները բացատրություն չէին կա­­րող ունենալ: Շահողներ ասելով, ես նկա­տի ունեմ ոչ այնքան փոխարժեքի տատա­նումների վրա սպեկուլյացիա անող­ներին, որքան ներմուծման բնագավառում մենա­շնոր­հային դիրքեր ունեցող գործարարներին, որոնք սոսկ դրամի «արժեւորման» շնոր­հիվ, փաս­տորեն առանց վաստակի, ահռելի գեր­շահույթներ են ստանում: Այդ գեր­շա­հույթ­ների առյուծի բաժինը նրանք, բնականաբար, հատկացնում են իրենց հովանա­վո­րող իշխանության ներկայա­ցու­ցիչներին:
Քանի որ իշխանությունները մինչեւ օրս հասարակությանը որեւէ հիմնա­վոր­ված բա­ցատրություն կամ մասնագի­տական վերլուծություն չեն ներկա­յաց­րել դրամի «ար­ժեւոր­ման» եւ նրա աղե­տալի հետեւանքների մասին, ապա դա պետք է դառնա մեր ամեն­օրյա քարոզ­չության գլխավոր թեմաներից մեկը:


* * *
4. Այսպիսով, այսօրվանից մենք մտնում ենք ամենօրյա տքնաջան աշ­խա­տանք պա­հանջող պայքարի վճռա­կան փուլ, որի գերագույն խնդիրն է ոչ միայն պահպանել Շարժ­ման արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները, այլեւ բազմապատկելով դրանք, փետր­վար ամսին հասնել ընտրազանգվածի համախմբման բարձրակետին: Գիտակ­ցում ենք, որ իշխանություններն անելու են ամեն ինչ՝ քարոզչական շրջափակ­ման, ահա­բեկում­ների, տնտեսական ճնշում­ների, կաշառատվության եւ, վեր­ջապես, զանգվածային ընտ­րա­կեղ­ծիք­ների միջոցով պահպանելու երկրի ներ­կա ավազակապետական համակարգը: Մենք պետք է կարողանանք ժողովրդին համոզել, որ այդ համակարգի վերարտա­դրու­թյունը նշանակում է եւս տաս տարվա ստրկություն, թշվա­ռու­թյուն եւ ազգային նվաս­տացում: Մեր իշխա­նու­թյուններն ավելի անհաղթա­հա­րելի չեն, քան Խորհրդային Միու­թյան իշխանու­թյուն­ները: Եթե մենք կարողացանք հաղ­թել Գորբաչովին, ապա ի՞նչն է մեզ խան­գարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգս­յանին: Ճիշտ է, Խորհրդա­յին Միության դեմ մղված պայքարն ավելի հեշտ էր, քանի որ այն, լինելով ազգային-ազա­տագրական պայքար, միավորում էր մեր ողջ ժողովրդին: Մինչդեռ այժմ պատկերն արտաքուստ այլ է թվում, որովհետեւ մենք, կարծես թե, գործ ունենք զուտ ներազգային դիմադար­ձու­թյան հետ: Սակայն նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են օտարի պես, ոտնա­հա­րելով նրա բոլոր սրբություններն ու արժա­նապատ­վու­թյու­նը, ապա այդ­պի­սի իշխա­նու­թյուն­ների դեմ մղված պայքարը նույն­պես ազգային-ազատագրական պայ­քա­րի բնույթ է ստա­նում: Հետեւաբար, այս գի­տակ­ցությունը սերմանելու դեպքում, վստահ եմ, դժվար չի լինելու ժողովր­դա­կան ուժերի մեծա­մասնության հա­մա­խմբումը վարչախմբից ազատվելու միավորող գա­ղափարի շուրջ:

Վերջում չեմ կարող չնշել մի խոր­հրդանշական հանգամանք: Այս ամբիո­նից է հռչակ­վել Հայաստանի Հանրապե­տության անկախությունը: Եւ այս ամ­բիոնին է վիճակված մեր նոր հաղթար­շավի սկզբնավորման ազդարարումը:


Շնորհակալություն ուշադրության համար:

Ելույթը հնչել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

2007-12-22

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com