Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
Kecce ayn Hayastan@, vor kxekavari bardzr intelektov u mardkayin bardzr chaphanishnerov ojtvatc Naxagah Levon Ter-Petrosyany! comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում քաղբանտարկյալներ կան», այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետեւյալ ցնցող պատասխանը. «Արեւմուտքն Ադրբեջանը դիտարկում է որպես իր դաշնակից երկիր եւ չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ։ Ադրբեջանը շատ ավելի ճիշտ կանի, եթե իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի եւ արեւելաեվրոպական մյուս երկրների հետ, որոնք մեծ հաջողությունների են հասել ժողովրդավա­րության զարգացման հարցում։ Իսկ ի՞նչ կարելի է վերցնել Հայաստանից։ Մենք ցանկանում էինք պատժել Հայաս­տանին, բայց դուք գիտեք, որ այդ երկրի թիկունքին կանգնած են Ռուսաս­տանը եւ մի շարք պետություններ, որոնք կարողացան ազդել եւրոխորհրդարանականների վրա» («Հայք», 7.02.2009)։ Եւրոպացի դիվանագետն, այսպիսով, պետությունները բաժանում է երեք կարգի, այն է՝ արեւմտաեւրոպական ժողովրդավարություններ, որոնց հետ Ադրբեջանը դեռեւս համեմատվելու հիմ­քեր չունի, ժողովր­դա­վարացման ուղին բռնած արեւելաեւրոպական երկրներ, որոնք օրինակ պետք է ծառայեն Ադրբեջանի նման երկրների հա­մար, եւ վերջապես, համեմատության առումով անպիտան, անհույս, «իզգոյ» բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստա­նը՝ հաստա­տաբար Սոմալիի եւ Զիմբաբվեի կողքին։

Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին, այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ, այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա, թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համար­վող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք։ Եւ ինչպե՞ս կարելի էր այլ բան ակնկալել, երբ նրանցից մեկի իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, իսկ մյուսինը՝ մարտի 1-ի սպանդի վրա։ Հետեւաբար, ինչպիսի հաճոյախո­սու­թյուն­ներ էլ եւրոպա­կան կառույցները շռայլեն Հայաստանի իշխանու­թյուն­ների հասցեին, կամ նրանց նկատ­մամբ պատժամիջոցներ կիրառեն՝ թե ոչ, միեւնույն է, հոգու խորքում միջազգային հան­րու­թյունը մեր երկրին վերա­բերվում է այս երկու արյունոտ իրադարձությունների եւ ժողովրդավա­րու­թյան ու մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ մակարդակի դիտակետից։ Այսքանն իմիջիայլոց։

* * *

Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1‑ի ողբերգու­թյան տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում։ Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալա­նող­ների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար։ Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները։ Հեռուստատեսությունն, իր բոլոր ալիքներով, վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզ­չամեքենայի։ Ոստիկանությունը բազմիցս բռնություններ է կիրառել ինքնա­բուխ եւ ոչ զանգվածային միջոցառումների մասնակիցների նկատմամբ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար կանչվել են ոստի­կանական բաժանմունքներ եւ զգուշացվել ետ կանգնել հանրահավաքների մասնակցելու մտադրությունից։ Հարյուրավոր մարդիկ քաղաքական նկատառումներով ենթարկվել են պաշտոնեական կամայականությունների, հեռացվել աշխատանքից կամ կորցրել իրենց բիզնեսը։ Տեղական ինքնա­կառավարման մարմիննե­րի ընտրություններն ուղեկցվել են նույն տիպի կեղծիքներով, խախտումներով ու բռնություններով, ինչ անցած նախա­գա­հական ընտրությունները։

Այսինքն, իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1‑ի ողբեր­գությունից եւ ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության եւ օրինա­կանության հաստատման, ինչպես նաեւ ներքաղաքական մթնոլորտի առող­ջացման ուղղությամբ։ Եթե միջազգային որոշ կառույցներ պնդում են հակա­ռակը եւ ուզում են հավատալ, որ այդ բնագավառներում, այնուամենայնիվ, ինչ‑որ առաջընթաց արձանագրվել է՝ դա իրենց գործն է։ Մնում է, որ այդ հավատը նրանք ներշնչեն նաեւ մեր ժողովրդին, ինչը դժվար, եթե չասենք, անհնարին խնդիր է, քանի որ առաջընթաց կոչվածը շատ հեռու է իրակա­նությունից։ Հայաստանի իշխանությունների կողմից առերեւույթ ժողովրդա­վա­րության եւ օրինականության հաստատմանն ուղղված կիսատ‑պռատ քայլերն ու օրենսդրական նախաձեռնություններն իրականում սոսկ քարոզ­չա­կան աճպարարու­թյուն­ներ են կամ սովորական խաբկանք, արեւելյան խորամանկություն եւ ժամանակ շահելու միջոց՝ որքան էլ նրանց փաս­տաբանների դերն ստանձնած միջազգային բյուրոկրատները փորձեն դրան­ցում ինչ‑որ դրական զարգացումներ փնտրել։

Միակ լուսավոր կետն այս մղձավանջում եւ Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է եւ հզոր ընդդիմության ձեւավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի։ Չնայած մարտի 1‑ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ եւ ամենօրյա հալածանքներին, ակնհայտ է, որ իշխանու­թյուններին չհաջողվեց ահաբեկել կամ ծնկի բերել ժողովրդին եւ նրան ստիպել ետ կանգնել իր քաղաքացիական իրավունքների վերականգնման համար մղվող պայքարից։ Ընդհակառակը, հալածանքներն ինչ‑որ առումով նույնիսկ կոփեցին ժողովրդին եւ ավելի եւս ամրապնդեցին նրա հաստատակամությունն ու վճռականությունը։ Ժողովուրդն այլեւս բանտից ու բռնությունից վախեցողը չէ, նահանջողը չէ, ընկճվողը չէ։ Ժամանակն է, որ Հայաս­տանի իշխանությունները լուրջ հետեւություններ անեն այս իրողությունից եւ հասկանան, որ ժողովրդին ճզմելու կամ անխոս զանգված դարձնելու ջանքերը ոչ միայն ապարդյուն են, այլեւ կործանարար, ընդ որում, թե՛ իրենց, թե՛ երկրի համար։ Ժամանակն է, որ նրանք արմատապես փոխեն իրենց գործելակերպն ու մեթոդները եւ ժողովրդի հետ մահակի լեզվով խոսելու փոխարեն, փորձեն խոսել բոլորովին այլ, քաղաքակիրթ աշխարհում ընդունված լեզվով, ինչը չի կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Ժամանակն է, քանի որ ներքաղաքական լարվածությանն արդեն սպառնում է գումարվել նաեւ սոցիալական լարվածությունը՝ կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի եւ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման հետ։

* * *

Հայաստանի իշխանությունները, որդեգրելով ջայլամի քաղաքականություն, առայժմ հանրության առջեւ չեն բացահայտել առկա տնտեսական ճգնաժամի էությունն ու ընդգրկումը, ակներեւաբար, ժողովրդին հանգստացնելու եւ նրա մոտ խուճապ չառաջացնելու նպատակով։ Սկզբում դա արվում էր նոր ատոմակայանի, Զանգեզուրի երկաթգծի, Համահայկական բանկի եւ Հայկական աշխարհի սին առասպելների օգնությամբ, իսկ այժմ՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Համաշխարհային բանկից սպասվող վարկերի շուրջ պտտվող հուսադրիչ խոսակցությունների միջոցով։ Որքան էլ, սակայն, իշխանությունները պնդեն, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն առանձնապես չի ազդել մեր երկրի տնտեսության վրա կամ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այդ ճգնաժամի առաջին ալիքը (թեեւ այդ պնդումը նրանց համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության), անժխտելի է, որ իրականում Հայաստանում եւս գործ ունենք ողջ աշխարհում դրսեւորվող միեւնույն երեւույթի, այն է՝ դոլարի զանգվածի կտրուկ նվազման հետ։

Հայաստանում, ի մասնավորի, խոսքը վերաբերում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի սպասարկման կենսական խնդրին։ Անցյալ տարի այն կազմել է 3 մլրդ դոլար, այսինքն՝ ներմուծվել է շուրջ 4 մլրդ, իսկ արտահանվել՝ շուրջ 1 մլրդ դոլարի ապրանք։ Պակասորդը կամ դեֆիցիտը մոտ երկու-երրորդով ծածկվել է տրանսֆերների, իսկ մեկ-երրորդով՝ միջազգային վարկերի, արտասահմանյան ներդրումների եւ զբոսաշրջիկության հաշվին։ Եւ քանի որ, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով, դոլարի ներհոսքի այդ աղբյուրներն զգալիորեն նվազել են ու էլ ավելի նվազելու միտում ունեն, կառավարությունն այս տարի կանգնած է լինելու առնվազն 1,5-2 մլրդ դոլար հայթայթելու խնդրի առջեւ, որը նրա ուժերից վեր է։ Հետեւաբար, խնդիրը լուծվելու է այլ ճանապարհով, այն է՝ ներմուծման ծավալների շեշտակի կրճատմամբ, որը հանգեցնելու է կենսամակարդակի կտրուկ անկման, եւ Հայաստանը ետ է շպրտելու առնվազն 10-15 տարով՝ հայտնվելով 1990‑ական թթ. երկրորդ կեսի վիճակում։ Այսինքն, մենք գործ ունենք ոչ թե անսպասելի աղետի, այլ տրանսֆերային կապիտալի եւ քրեա-օլիգարխիկ համակարգի վրա հիմնված քոչարյանական արատավոր տնտե­սական մոդելի կրախի կամ փլուզման հետ։

Օբյեկտիվ եւ համակարգային հանգամանքներից բացի, խնդիրը բարդա­նում է նաեւ իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքա­կանու­թյան եւ ճգնաժամային իրավիճակին ոչ համարժեք քայլերի պատճառով, որոնց առանձնակի դրսեւորումներն են.

- Դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով Կենտ­րոնական բանկի պահուստների անհաշվենկատ վատնումը.

- Ներմուծման բնագավառում մոնոպոլիաների սանձարձակ գերիշխա­նության հանդուրժումը.

- Հարկային բեռի բարդումը մանր եւ միջին ձեռնարկատերերի վրա.

- Մանրածախ առեւտրի շուկաներում ՀԴՄ‑ների կիրառման անհե­թեթու­թյունը.

- Խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտ բերելու անկարո­ղությունը.

- Հարկային եւ մաքսային ծառայություններում օրինականություն հաստատելու չկամությունը.

- Պետական ապարատի ծախսերի կրճատումից խուսափելու տրամադրվա­ծությունը.

- Քարոզչական նպատակներով ուռճացված պետական բյուջեի ան­խու­սափելի սեկվեստրի ուշացումը.

- Տեղական արտադրության եւ արտահանման խթանման ուղղությամբ անբավա­րար միջոցների ձեռնարկումը.

- Կոռուպցիայի դեմ իրական, եւ ոչ թե ցուցադրական, պայքարի լիա­կատար բացակայությունը.

- Կապիտալի արտահանման երեւույթի նկատմամբ ցուցաբերվող հանցավոր անտարբերությունը.

- Ժողովրդին ճգնաժամի հաղթահարմանը չնախապատրաստելու անհասկանա­լի պահվածքը եւ այլն։

Տնտեսագետ չլինելով եւ ամենեւին չհավակնելով մասնագիտական վերլուծության, այդուհանդերձ ավելորդ չեմ համարում պարզ մարդկային լեզվով ներկայացնել, թե ինչպիսի անդրադարձ է ունենալու տնտեսական ճգնաժամ կոչված վերացական հասկացությունը սովորական մարդկանց ճակատագրի վրա։

Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը։ Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է։ Առաջիկա ամիսներին հարյուրավոր արտադրական ձեռնարկություններ դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Արտահանման նվազմանը զուգընթաց շեշտակիորեն նվազելու են նաեւ ներմուծման ծավալները։ Անխուսափելիորեն կրճատվելու են բյուջեի մուտքերը։ Ահռելիորեն մեծանալու է գործազուրկների թիվը։ Սառեցվելու կամ կրճատվելու են աշխատավարձերը։ Հաճախակիանալու են աշխատավարձերի վճարման ուշացումները։ Էապես նվազելու են բնակ­չության իրական եկամուտները։ Ուսանողները չեն կարողանալու վճարել ուսման վարձը։ Պարտա­տերերն ի վիճակի չեն լինելու հատուցել իրենց պարտքը։ Գազի եւ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը մեծապես ազդելու է թե՛ բնակչության, թե՛ արտադրողների վրա՝ իր ետեւից բերելով նաեւ այլ ապրանքների թանկացումներ։ Փակվելու են հազա­րավոր խա­նութներ եւ սպասարկման ոլորտի ձեռնարկություններ։ Մանր ու միջին ձեռնար­կատերերի խավն, ըստ էության, դադարելու է գոյություն ունենալ։ Դա հանգեցնելու է սեփականության վերաբաշխման եւ նրա կենտրոնացման մենաշնորհատերերի ձեռքում։ Ժողովրդի թշվառացմանը զուգընթաց կրկին շահելու ու հարստանալու են բարձրագույն պետական պաշտոնյաներն ու խոշոր ձեռնարկատերերը։

Մի խոսքով, ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը կանգնելու է ոչ թե տնտեսական կայունացման, այլ պարզապես հումանիտար աղետի կամ գոյատեւման խնդրի առջեւ, որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե՛ իշխանությունից, թե՛ հասարակությունից։ Թող տպավորու­թյուն չստեղծվի, թե ես թանձրացնում եմ գույները։ Ընդհակառակը, վախե­նում եմ, որ իրականությունն ավելի դառը լինի, քան իմ ներկայացրածը։ Շատերի համար՝ այն ամենն, ինչ ասվեց, արդեն իսկ իրականություն է։ Իսկ եթե այդ իրականությունը դեռեւս լիովին զգալի չէ հասարակության մնացյալ մասի համար, բացատրվում է պարզապես նրանով, որ վերջինս առայժմ օգտվում է իր որոշ խնայողություններից ու ձմեռվա պաշարներից, որոնք, սակայն, շուտով կսպառվեն։ Ներկա ճգնաժամն, ըստ երեւույթին, ավելի ծանր ու դժվարհաղթահարելի է լինելու, քան նույնիսկ 1990‑ականների սկզբի ճգնա­ժամը, որը տեղի էր ունենում համաշխարհային առողջ տնտեսական մթնոլոր­տում, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հարուստ պետությունները հնարավորություն ունեին օգնության ձեռք մեկնելու դժվարությունների մեջ գտնվող երկրներին։ Իսկ այժմ, երբ համաշխարհային տնտեսությունն ինքը հայտնվել է գրեթե կաթվածահար վիճակում, այդ հնարավորությունը բացակայում է։

* * *

Լեւոն Տեր-Պետրոսյան. երթ. 01.03.2009Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գոր­ծողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողու­թյունների տակ հասկացվում են շուրջ­օրյա հանրահավաքներ, չդադարող եր­թեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստա­վայրի ուղղությամբ, մի խոս­քով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափո­խու­թյուն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդա­կան շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափո­խություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։ Ապստամ­բության կամ հեղափոխության հնամաշ գաղա­փարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդա­վարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի։ Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետեւ ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ քան ուժով հնարավոր չէ պահպանել։ Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը։ Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավա­կան, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է։

Մեր խորագույն համոզմամբ՝ քաղաքականության մեջ վճռականու­թյու­նը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը։ Ավելի պատկերավոր ասած՝ վճռա­կանը ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը։ Հետեւաբար, հաջո­ղության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղա­քացիական հասարակության ձեւավորումը եւ լուրջ, պատասխա­նատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջ­ընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղները։ Այսօր մենք արդեն իսկ վստահությամբ կարող ենք խոսել որոշ չափով ձեւավորված գիտակից քաղաքացիական հասարակության եւ գրեթե լիովին կայացած ընդդիմության մասին, որի մարմնավորումը Հայ ազգային կոնգրեսն է։

Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում հասարակության որոշ տարրերի տրամադրու­թյուններին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է անվերապահորեն ենթարկվել դրանց։ Վստահեցնում եմ, չկա ժողովրդին հուզող կամ քաղաքական շրջանակներում եւ մամուլում արծարծվող որեւէ հարց, որը համակողմանիորեն չքննարկվի Կոնգրեսի ղեկավար մարմիններում եւ համապատասխան դիրքորոշում չճշտվի դրա վերաբերյալ։ Մեզ համար իշխա­նափոխությունը ինքնանպատակ չէ, եւ ամեն գնով դրան հասնելը չի մտնում մեր հաշիվների մեջ։ Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է եւ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Ուստի եթե նա երբեմն չի կատարում որոշ մարդկանց պահանջած կամ ակնկալած գործողությունները, դա նշանակում է, որ կա՛մ սխալ ու վնասակար, կա՛մ էլ՝ ժամանակավրեպ է համարում դրանք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը, դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից, դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլեւ պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից։

Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարա­բաղ­յան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթա­հար­ման եւ տնտեսա­կան ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ։ Իսկ առջեւում մեզ սպա­սում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղե­տի առա­ջացման վտանգներով։ Հետեւաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջ­վում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու հա­մար, առանց այդ էլ, բարդ իրավիճակը։ Մեզ չի հետաքրքրում՝ իշխանությունները ճիշտ թե սխալ կհասկանան մեր քայլերն ու գործողությունները։ Կարեւորը մեզ համար այդ քայլերի ու գործողությունների ճշտությունն է։ Իսկ որ Հայ Ազգային Կոնգրեսը, հանձինս իրեն մաս կազմող տասնութ կուսակցությունների եւ տասնյակ հազարավոր անհատ ան­դամների, ի վիճակի է, առնվազն գլխավոր հարցերում, ճիշտ կողմնորոշվել, ամենե­ւին չեմ կասկածում։ Պետք է նկատի ունենալ, որ վճռական գործո­ղու­թյունների անցնելու պահի հասունացումը կախ­ված է ոչ միայն մեր կամքից, այլեւ բազմաթիվ այլ անհրաժեշտ գոր­ծոններից, որոնք առայժմ առկա չեն կամ արտա­հայտ­ված են դեռեւս ոչ բավարար չափով։ Այդ գործոններն անպայման առաջանալու են, քանի որ Հայաստանի ներկա իշխանություններն, իրենց ինտելեկտուալ կարողու­թյուն­ներով ու մասնագիտական պատրաստվածությամբ, իրենց գիշատիչ էությամբ ու քրեա­կան վարք­ուբարքով, ի վիճակի չեն լուծելու պետության առջեւ կանգ­նած որեւէ կենսա­կան խնդիր։

Կարծիքներ են հնչում նաեւ այն մասին, որ եթե Կոնգրեսը մի-փոքր էլ դանդաղի, նրա տեղը կզբաղեցնեն արմատականները։ Նման մտավախության հիմքեր առայժմ չկան. չորս ամիս է՝ Կոնգրեսը դադարեցրել է զանգվածային միջոցառումների անցկա­ցու­մը։ Ո՞ւր էին այդ արմատականները. թող նրանք լրացնեին քաղաքական այդ վակուումը։ Ո՞ւր էին մեզ անվճռականության մեջ մեղադրողները. թող իրենք դիմեին վճռական գործողությունների։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արմատականների ու ծայրա­հեղականների ի հայտ գալու վտանգը կա, ապա դրա մասին, առաջին հերթին պետք է մտածի իշխա­նությունը եւ ընդառաջ քայլեր կատարի դեպի հասարակությունը։ Պետք է մեկանգամընդմիշտ գիտակցել հետեւյալը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Ինչպես արդեն ասվեց, նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրա­մադրությունների հետ, բայց պարտավոր չէ նաեւ դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։ Անհեթեթություն է կարծել, որ ինչ որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է։ Ոչ ոք չի կարող սոցիալիստին թելադրել, որ լիբերալ դառնա, կամ ազգայ­նականին ստիպել, որ կոսմոպոլիտ դառնա։

Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե կա հասա­րա­կական պահանջարկ, եւ այդ պահանջարկը մենք չենք բավարարում, ուրիշ­ները կբավարարեն։ Երբ մենք, օրինակ, պնդում էինք, որ քանի դեռ արցա­խահայությունը ոտքի չի կանգնել, Հայաստանում Ղարաբաղի հարցով ժողո­վրդա­կան ալիք բարձրացնել հնարավոր չէ, շատերն առարկում էին։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նման հասարակական պահանջ լիներ, այդ ալիքը մեր կամքից անկախ կառաջանար։ Այնպես որ, վճռական գործողություն­ների դրդողները թող բարի լինեն՝ իրենք իրականացնեն այդ գործողությունները։ Թող ներվի ասել՝ ես առանձնապես չեմ էլ հավատում վճռականության կոչ անողներին, որովհետեւ վճռական պահերին նրանք, սովորաբար, ասպա­րեզում չեն երեւում կամ ասպարեզից առաջինն են ճողոպրում։ Բացառելու չէ նաեւ նրանց հիմնականում ազնիվ շարքերում սադրիչների առկայությունը, որոնցից հատկապես պետք է զգուշանալ։

Անցյալում էլ մեզ անվճռականության մեջ մեղադրողներ եւ ծայրահեղ քայլերի դրդողներ կային, ընդ որում ոչ միայն փողոցներում ու մամուլի էջերում, այլեւ անգամ խորհրդարանում։ Այսպես, մեզանից պահանջում էին՝ առանց հանրաքվեի անկախու­թյուն հռչակել, բռնագրավել Հայաստանում տեղակայված խորհրդային բանակի զինա­պա­հեստները, չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, պատերազմ հայտարարել Ադր­բե­ջանին եւ այլն։ Եթե մենք տեղի տայինք եւ կատարեինք այդ ամենը, այսօր ո՛չ ազա­տա­գրված Ար­ցախ, ո՛չ էլ երկիր չէինք ունենա։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգա­ցում­ների եւ, մանավանդ, տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիա­լա­կան ցնցումների ահագնա­ցող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագա­րության։ «Որքան վատ՝ այնքան լավ», «Ամեն ինչ՝ կամ ոչինչ», «Մահ՝ կամ ազատու­թյուն» զուգաբանությունները մեր կարգախոսները չեն, քանի որ դրանք անպատասխանատու եւ ազգակործան կարգախոսներ են։ Հայ ժողովուրդը, հախուռն թվացող բնավորությամբ հանդերձ, ճգնաժամային պահերին գնահատել է չափավորությունը, ողջախո­հու­թյունը, ինքնատիրապետումը, ուստի ամենեւին չեմ կասկածում, որ այս անգամ էլ ճիշտ կկողմն­որոշվի ստեղծված իրադրությունում։

Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխա­նափո­խու­թյան համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաս­տավոր իրավիճակ։ Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այն է՝ երկրում կուտակված խնդիրների լուծման հարցում իշ­խա­նությունների դրսեւորած ապիկարու­թյու­նից, այլեւ, առաջին հերթին, հա­սարակության հասունացումից։ Մինչեւ Շարժմանը չմիանան հասարակական նորանոր շերտեր, մինչեւ մարդկանցից ոմանք չհասկանան, թե ինչպիսի աններելի սխալ են գործել՝ քվեարկելով 5000 դրամի դիմաց, մինչեւ ընտրա­կան հանձնաժողովների անդամները չգիտակցեն, թե ինչի կարող է հասցնել ընտրու­թյունների արդյունքների կեղծումը, մինչեւ գործարար աշխարհը չըմբռնի իր իրական շահերն ու դրանց պաշտպանության համար միավոր­վելու անհրաժեշտությունը, մինչեւ իշխանությունն անընդունելի չդառնա ողջ հասարակության համար, պահը հասունացած հա­մարել չի կարելի, իսկ ժա­մանակից շուտ կատարված գործողությունները կարող են միայն խանգարել ընդհանուր գործին եւ վիժեցնել ժողովրդի վերջնական հաղթանակը։

Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը։ Ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք-իրենց քանդվելու են։ Եւ որքան մենք հան­գիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդ­վելու։ Հեռու չէ այն պահը, երբ իշխանությունների, առանց այդ էլ գոյու­թյուն չունեցող, վարկանիշը հավասարվելու է զրոյի։ Նրանք այլեւս ժողովրդի հետ խոսելու փաստարկներ չեն ունենալու։ Վերջին փաստարկը՝ դրամի բարձր փոխարժեքը, որով առայժմ հաջողվում է կայունության որոշ պատ­րանք ստեղծել, պայթելու է շատ շուտով։ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել։ Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել-չընդունելու հարցը, բնականաբար, ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի։

Եւ վերջինը. վարանողներ, տրտնջացողներ, տեղի-անտեղի վճռական գոր­­ծո­ղություն­ների կոչողներ եւ պարզապես անհամբերներ եղել են նաեւ 1988-1990 թվականների Շարժման ընթացքում։ Այն ժամանակ էլ մենք են­թարկ­վեցինք բազմաթիվ ճնշումների, այն ժամանակ էլ մեզ լցրին բանտերը, ահաբեկեցին ժողովրդին, արտակարգ դրու­թյուն­ներ հայտարարեցին, կրակե­ցին ցուցարարների վրա (1988 թ. հուլիսի 5, 1990 թ. մայիսի 27)։ Բայց Շար­ժու­մը հետեւողական, համակարգված, երկարատեւ եւ նպատակասլաց պայքարի շնորհիվ վերջիվերջո կարողացավ հաղթել անսասան թվացող բռնապետու­թյա­նը։ Թող ոչ ոք չկասկածի, որ ներկա Համաժողովրդական շարժումը, նույն­պի­սի որակներ դրսեւորելու պարագայում, այս անգամ էլ հաստատապես հաղ­թելու է։ Այս հանրահավաքի բազմամարդությունը ցույց է տալիս, որ Շար­ժումն, ի հեճուկս չարա­խինդների եւ ի սփոփումն մեր անհամ­բեր համակիր­ների, ոչ միայն չի մարել, այլեւ շատ ավելի է հզորացել, ինչը լրջա­նալու խթան պետք է լինի թե՛ Հայաստանի իշխանություն­ների, թե՛ միջազգային հանրու­թյան համար։ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը, ան­գամ օբյեկտիվ պատճառներով, մարելու կամ թուլա­նա­լու տարբերակ չու­նի, քանի որ իշխանություն­ներն իրենց ձախող ու անճա­րակ գործողություն­նե­րով մշտապես սնուցում, իսկ հասարակությունը նորա­նոր լիցքեր է հաղոր­դում նրան։ Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքական բոլորո­վին նոր մշակույթի եւ նոր որակի համընդգրկուն միավորում է, որն իր նախադեպը չունի Հայաս­տանի նորագույն պատմության մեջ։ Իսկ նոր քաղաքական մշակույթն ու նոր որակը հաստատապես բերելու են նոր հաղթանակ։

Իսկ այժմ բոլորիդ խնդրում եմ՝ Կոնգրեսի ղեկավարության ետեւից եր­թով շարժվել դեպի Ալեքսանդր Միասնիկյանի արձան, ի հարգանս մարտի 1‑ի զոհերի հիշատակի՝ պսակներ ու ծաղիկներ դնել նրա պատվանդանին, եւ հանգիստ գնալ ձեր տները։ Երթուղին ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգ­րե­սի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Իսկ հաջորդ հանրահավաքը, որը, չեմ կասկածում, սրանից շատ ավելի բազմամարդ է լինելու, տեղի կունենա մայիսի 1‑ին։ Դա չի նշանակում, անշուշտ, որ անհրաժեշտության դեպքում միջանկյալ հանրահավաքներ չեն կարող կայանալ։ Թերեւս կարիք չկա հիշեցնելու նաեւ, որ մենք, ինչպես անցյալ տարի, մեկ մարդու պես պետք է մասնակցենք ապրիլի 24‑ի սգո երթին։

2009-03-01

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com