Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 Democracy has no alternative. L.T.P. comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2008 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել Համաժողովրդական շարժման, այսինքն` մեր եւ ձեր շարժման հետագա անելիքը, հետագա գործողությունները: Այս իմաստով ամենագլխավոր փաստը, որ սկզբից եւեթ պետք է արձանագրել, այն է, որ կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի շնորհիվ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի պաշտոնակալությամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի բնույթը բոլորովին չի փոխվել: Այսինքն, առաջին` ռեժիմը շարունակում է մնալ հակակշիռներից զուրկ, անվերահսկելի, հետեւաբար լիովին սանձարձակ իշխանական նույն բուրգը: Երկրորդ` երկիրը շարունակում է կառավարվել ոչ թե շուկայական տնտեսության, այլ գողական աշխարհի օրենքներով, որոնք ավելի են խորացել: Այսինքն` բեսպրեդելը, սահմանազանցությունը հասել է իր կատարելության մակարդակին: Երրորդ` ազգային հարստությունը պետական մեքենայի կողմից շարունակվում է թալանվել, հափշտակվել, կողոպտվել` նույն եւ ավելի ծավալներով, քան նախորդ 10 տարիներին: Եւ չորրորդ` նույնքան ու թերեւս ավելի արտահայտված են մնում ժողովրդավարության սահմանափակումները եւ բռնապետության միտումների հաստատումը: Առայժմ որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում` ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ոլորտում, եթե չասենք` նկատվում է անընդհատ վատթարացման միտում: Պետական ռեկետը շարունակում է մնալ իշխանության գործունեության գլխավոր սկզբունքը: Չկա որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես կամ խոշոր սեփականություն չունենա: Չկա այդպիսի պաշտոնյա: Այդպիսի երկիր աշխարհում գոյություն չունի: Եթե ձեզանից մեկը թվարկի 3, 5, 10, 20 բացառություն, ապա դրանով նա ավելի եւս կհաստատի, կամրապնդի իմ այս պնդումը: Հաջորդը` մոնոպոլիաները չեն դադարել դուրս մնալ հարկային դաշտից, իսկ հարկային բեռը շարունակում է ծանրացած մնալ եւ ավելի եւս ծանրանում է մանր ու միջին ձեռներեցության ուսերին: Արտագաղթի եւ գործազրկության աճը, ապրանքների եւ ծառայությունների թանկացումը դարձել են մշտական գործոն: Կառավարության կիսատ-պռատ, ավելի շատ ցուցադրական, քան իրական միջոցառումները ի վիճակի չեն շտկել դրությունը: Կտրուկ միջոցներ ձեռք չառնելու պարագայում, անկախ քաղաքականությունից, անկախ մեր եւ իշխանությունների հարաբերություններից, զուտ նկատի ունենալով իշխանությունների վարած հանցագործ տնտեսական քաղաքականությունը, մեզ, մեր ժողովրդին սպառնում է ծանր ձմեռ, իսկ վաղ գարնանն արդեն` ճգնաժամային իրավիճակ: Զուտ տնտեսական, սոցիալական առումով եմ ասում: Այս ամենով հանդերձ, չի կարելի չնկատել ավազակապետական բուրգի ներսում տեղի ունեցած մի էական փոփոխություն: Ես ասացի` բնույթը նույնն է, բնույթը պահպանվել է, բայց նրա ներսում տեղի են ունեցել մի շարք կարեւոր, էական փոփոխություններ: Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք բուրգը մոնոլիտ էր, ապա այժմ, ինչպես ասում են, այն ճաքեր է տալիս, ինչը բնական է, քանի որ տեղի է ունենում ինչպես իշխանական լծակների եւ ազդեցության ոլորտների, այնպես էլ սեփականության եւ հարստության վերաբաշխում: Ինչո՞ւմ է արտահայտվում այս փոփոխությունը` առաջին հերթին իշխանական ճամբարում առկա ակնհայտ հակասությունների եւ ջղաձգությունների մեջ: Այդպիսի բան Ռոբերտ Քոչարյանի օրոք չկար, այլ բան է, թե դա լա՞վ է, թե՞ վատ. ես փաստ եմ արձանագրում: Այդ հակասությունների առավել ցայտուն նշաններն են` վարչապետ-կառավարություն հարաբերությունները, որոնք, ես առիթ ունեցել եմ ասելու, բնական հարաբերություններ չեն: Ոչ միայն բնական չեն, այլ նաեւ անարդյունավետ եւ, վերջին հաշվով, պետության համար վնասակար հարաբերություններ: Վարչապետը, ըստ էության, ընդամենը շղարշ է, քողածածկույթ` արտաքին աշխարհին ցուցադրելու համար, թե ինչպիսի մտավորական, պրոֆեսիոնալ վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանը, ինչպիսի լուրջ քայլ է կատարել այս ճանապարհին: Ընդամենը սա, սրանով ավարտվում է վարչապետի ֆունկցիան: Կառավարությունը գործում է բոլորովին անկախ, կառավարությունը հրահանգներ ստանում է բոլորովին այլ կենտրոններից, առաջին հերթին, իհարկե, նախագահից: Սա երկար ժամանակ չի կարող տեւել, մենք, ըստ էության, չունենք կառավարություն, չունենք կառավարություն, որը գլխավորում է մի վարչապետ եւ իրականցնում հետեւողական տնտեսական քաղաքականություն, իրականացնում լուրջ տնտեսական բարեփոխումներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Հայաստանի տնտեսության անառողջ վիճակից դուրս գալու համար: Այսինքն` երկիրը նմանվում է մի կաղ անձի, որը հաստատուն ոտքերի վրա կանգնած չէ: Երկրորդ հակասությունը` Դաշնակցություն-իշխանություն այս տարօրինակ համաձայնությունները կամ տարաձայնությունները, որոնք թատերախաղի ձեւով իրականցվում են մեր աչքերի առջեւ: Ի՞նչ է տեղի ունենում. երկրի նախագահը հրավիրում է Թուրքիայի նախագահ Գյուլին Հայաստան, նույն երկրի նախագահի կազմած կառավարության մի մասը, որ ներկայացնում է Դաշնակցությունը, դեմ է արտահայտվում այդ այցելությանը: Սա մեկ: Երկրորդ` կառավարությունը որոշում է կայացնում` ֆուտբոլային խաղի առթիվ, Գյուլի այցելության առթիվ սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնել Հայաստանում: Շարժումը նույնիսկ ընդառաջ գնաց այդ թեկուզ հակասահմանադրական որոշմանը, բայց նույն կառավարության մաս կազմող այդ կոալիցիայի մի մասը` Դաշնակցությունը, իր նախարարներով, որ մասնակցել է կառավարության այն նիստին, որտեղ ընդունվել է այդ որոշումը, փաստորեն, խախտեց իր իսկ կառավարության որոշումը: Ի՞նչ կարելի է ասել սրա մասին, եթե ոչ ուղղակի ծաղրուծանակի ենթարկել պետության գաղափարը: Ոչ ոք չէր արգելում Դաշնակցությանը արտահայտել իր այս մոտեցումները, դա իր իրավունքն է, դա կարող էր անել, բայց դրա համար կար էլեմենտար մի բան. նա պիտի դուրս գար կառավարությունից եւ ինչ ուզում է, աներ. աներ ակցիաներ, գործողություններ, բողոքի ցույցեր` ե՛ւ իր նախագահի դեմ, ե՛ւ կառավարության որոշումների դեմ: Հիմա ի՞նչ է ստացվում` ստացվում է, որ կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է Դաշնակցությանը վռնդի կառավարական կոալիցիայից, կա՛մ էլ, եթե դա չանի, ուրեմն կապացուցի, որ նա նաեւ այս առումով նախագահ չէ եւ ադեկվատ չէ այսօրվա բուն իրավիճակին, որ տիրում է մեր երկրում:

Հաջորդը` եւս մի թատերախաղ, որ տեղի է ունենում արդեն իշխող կուսակցության ներսում` Հանրապետական կուսակցության ներսում: Սա կա՛մ ծաղր է, կա՛մ այդ մարդիկ կարծում են, որ մեր երկրում ուրիշ պրոբլեմներ չկան, մնացել է լուծել իրենց ներքին հակասությունները, լուծել գողական աշխարհի սկզբունքներով, ռազբորկաների միջոցով: Ես նկատի ունեմ հետեւյալ փաստերը. նախ հենց նույն վարչապետի նշանակման փաստը, պարզ է, որ ՀՀԿ-ն, որը մեծամասնություն էր, եւ ըստ Սահմանադրության այդ մեծամասնությունը պետք է ձեւավորեր կառավարություն եւ նշանակեր վարչապետ, իր մեջ չգտավ վարչապետ, նշանակեցին անկուսակցական Տիգրան Սարգսյանին: Դա, իհարկե, առաջացրեց որոշ դժգոհություններ նույն Հանրապետական կուսակցության ներսում, ավելի շատ դժգոհություններ կոալիցիայի մեջ, բայց ինչեւէ, դա մարսեցին: Այսօր կարծեք թե բոլոր հարցերը լուծել են, հիմա առաջ են քաշել Տիգրան Թորոսյանին` ԱԺ նախագահին, Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հարցը: Ի՞նչ քաղաքական խնդիր է լուծում այս փոփոխությունը: Այստեղ քաղաքականություն մի որոնեք, պետության շահի գիտակցություն մի որոնեք, գաղափարական պայքար մի որոնեք, սա ընդամենը, ինչպես ասացի, ներքին քաղաքական ռազբորկայի արդյունք է, ազդեցությունների վերաբաշխման խնդիր, քանի որ նույն Տիգրան Թորոսյանը այս իշխանությունների համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չէր առաջացնում: Նա նույնքան, գուցե եւ ավելի լոյալ էր այս իշխանությունների, նախագահի նկատմամբ, ինչպես Քոչարյանի օրոք, այնպես էլ Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսին կլինի ենթադրաբար Հովիկ Աբրահամյանը: Ուրեմն` ի՞նչն էր այդ մարդկանց ստիպում Տիգրան Թորոսյանին հանել եւ նրա փոխարեն նշանակել Հովիկ Աբրահամյանին: Միայն մեկ բան. այստեղ գործում է ազդեցության ոլորտների, իշխանական լծակների եւ հարստության վերաբաշխման խնդիր: Մի բան է փաստ դառնում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, ես, այո, դա կոչում եմ նշանակում, եթե նա իբրեւ թե ընտրվի ԱԺ նախագահ, ԱԺ-ն, որը որպես ինստիտուտ ավազակապետության հիմնասյուներից մեկն էր, այսօր ավելի կատարյալ հիմնասյուն է դառնում, որովհետեւ նույն ինստիտուտը անձամբ զարգացնում, մեծացնում եւ հզորացնում է Հովիկ Աբրահամյանը: Ինչ էլ ասվի Տիգրան Թորոսյանի մասին, Տիգրան Թորոսյանը Հովիկ Աբրահամյան չէր, Տիգրան Թորոսյանը քրեական աշխարհի ծնունդ չէր, իսկ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ մենք վերջնականապես քրեականացնելու ենք մեր ազգային խորհրդարանը: Ահա սա է նշանակում:

Եւ վերջապես, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը իշխանական լծակներ չունի, դուրս է քաղաքականությունից, բայց բոլորդ էլ տեղյակ եք, սա ամենօրյա խոսակցությունների արտահայտություն է, եւ մամուլում սրա մասին շատ է գրվում, այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն վարչապետի պաշտոնով: Ինձ այս հարցը տվել են, ես վերջին ասուլիսում պատասխանել եմ, որ սրանք ընդամենը ասեկոսեներ են, դեռեւս ոչինչ էլ չկա, բայց այս ասեկոսեները քանի գնում, ավելի են խորանում, ավելի շատ են տարածվում, ես վստահ եմ` սա տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից, յուրայինների կողմից, ըստ էության, քաղաքականապես այս խոսակցություններն ուղղված են հենց Սերժ Սարգսյանի դեմ, շատ տարածված այսպիսի դատողություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը անկարող է զսպել Համաժողովրդական շարժումը, որ նա թույլ նախագահ է, շուտով իշխանությունը կկորցնի, եւ մեր այս բոլոր քրեական աշխարհը, որը նույն Հայաստանի պետական պաշտոնեությունն է, կկորցնի ամեն ինչ, եւ միակ փրկությունը այդ մարդկանց` իշխանության լծակներին տիրող, խոշորագույն հարստությունների տիրող այդ մարդկանց միակ փրկությունը Ռոբերտ Քոչարյանն է: Միայն նա է ի վիճակի լիովին վերահսկել իրավիճակը Հայաստանում: Այս մտայնությունը, կրկնում եմ, տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից: Վստահ եմ` Սերժ Սարգսյանը քաջ տեղյակ է բոլոր այս խոսակցություններին եւ շատ ավելի ներքին խարդավանքների, քան մենք գիտենք: Բայց ինձ համար նաեւ ակնհայտ է հետեւյալը. Սերժ Սարգսյանը, կարծում եմ, հասկանում է, գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելով` պիտի հաշտվի այն իրողության հետ, որ ինքը անմիջապես մեկ վայրկյանում դառնալու է Անգլիո թագուհի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր էությամբ, իր բնավորությամբ, իր խառնվածքով իշխանություն կիսել չգիտի: Եթե նա դարձավ վարչապետ, նույն օրը իշխանության բոլոր լծակները նա վերցնելու է իր ձեռքը: Հուսամ, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է այս իրողությունը:

Այս հակասությունները նշելով հանդերձ` ներքաղաքական ճգնաժամի ամենաբնութագրական կողմը նույնիսկ սրանք չեն, ոչ էլ հասարակության եւ իշխանությունների միջեւ գոյացած ահռելի անջրպետը: Ամենաբնութագրական կողմը աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակն է, որում Հայաստանը հայտնվել է ռուս-վրացական հակամարտությունից հետո: Կարող եմ ասել մի բան` անկախության 17 տարիների ընթացքում Հայաստանը երբեւէ այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների եւ արտաքին մանիպուլյացիաների, որքան հիմա: Սրա բացատրությունը մեկն է` արտաքին ճնշումների ենթակա է, եւ արտաքին ճնշումների ենթարկվում է ոչ լեգիտիմ, կոռումպացված, անազնիվ, գող իշխանությունը: Մաքուր, լեգիտիմ, ընտրյալ, ազնիվ, արդար իշխանությունը ի վիճակի է դիմագրավել ցանկացած արտաքին ճնշում: Հարց` այս ճնշումների առկայության պայմաններում, որոնք, ասում եմ, ահռելի են, ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը: Խոսել պետական շահի կամ ժողովրդի բարօրության մասին ավելորդ է. Սերժ Սարգսյանի համար, ինչպես նրա նախորդի, նման հասկացություններ գոյություն չունեն: Նրա միակ խնդիրը, նրա միակ մտահոգությունը իր լեգիտիմության ճանաչման, չունեցած լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրն է: Դրա համար նա ուներ երեք ճանապարհ` լեգիտիմություն ապահովելու, սահմանված ժամկետում իր իշխանավարությունը իրականացնելու երեք ճանապարհ ուներ: Առաջին` նա պետք է ընտրված լիներ օրինական ճանապարհով, ինչը տեղի չի ունեցել, այլապես նման ջղաձգություններ նա չէր անի: Երկրորդ` ընդդիմության հետ անկեղծ երկխոսության եւ երկրում արմատական-տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների միջոցով շահեր ժողովրդի համակրանքը եւ լեգիտիմության որոշ պաշար ձեռք բերեր: Եթե սկզբից չուներ, այո, անգամ ոչ լեգիտիմ նախագահը կարող էր քայլեր կատարել դեպի ժողովուրդ, դեպի պետական շահ, իր գործունեությամբ ապացուցեր, որ եթե անգամ անցյալում կոռումպացված է եղել, ապա այսօր պատրաստ է այդ ամենը մի կողմ դնել եւ ծառայել իր ժողովրդին, իր հայրենիքին, պետությանը: Դա էլ չկա, գոյություն չունի: Եւ երրորդ` փորձեր այդ լեգիտիմությունը ստանալ Հայաստանի պետական շահը զոհաբերելու միջոցով: Դժբախտաբար, ամենայն ցավով եմ սա ասում, Սերժ Սարգսյանը ակնհայտորեն ընտրել է այս երրորդ ճանապարհը, ինչի վկայությունն են ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում զիջումներ կատարելու վերաբերյալ նրա պատրաստակամության ցուցադրությունները:

Ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի մասին մենք շատ ենք խոսել: Դա մեր ծրագրային դրույթներից մեկն է, որի էությունը վերջին հաշվով կայանում է հետեւյալ բանաձեւի մեջ: Քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանությունը այսպիսի վիճելի խնդիր է, եւ դժվար է պատկերացնել, որ երկու երկրների միջեւ դա առաջիկայում կարող է խախտվել, ապա գործելին հետեւյալ բանաձեւն է. համաձայնություն տարաձայնության մասին: Այսինքն` Հայաստանը համարում է, որ 15 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է, Թուրքիան դա չի ընդունում, Թուրքիան էլ ունի իր տեսակետը: Համաձայնում ենք, որ տեսակետները տարբեր են, եւ մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս համաձայնության վրա: Այդ դեպքում այս հարցը չի խանգարում հայ-թուրքական հարաբերությունների մնացյալ հարցերի կարգավորմանը: Բայց, դժբախտաբար, հայ-թուրքական հարաբերություններում որպես այդ հարցի կարգավորման գլխավոր խոչընդոտ նույնիսկ ցեղասպանության հարցը չէ, որ կանգնած է, այլ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Ես քիչ հետո դա էլ կբացատրեմ: Հիմա, ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը` աշխարհին դուր գալու համար: Առանց երկար-բարակ մտածելու, չգիտեմ ում խորհրդով վերցրեց եւ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կամ ընդունում է Թուրքիայի այն առաջարկը, որի էությունը հայ եւ թուրք պատմաբաններից կազմված մի հանձնաժողովի ձեւավորումն էր, որը եւ վերջնականապես պետք է լուծեր այն հարցը, թե ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Սա ե՛ւ տգիտության, ե՛ւ քաղաքական տհասության մի այնպիսի խայտառակ դրսեւորում է, մանավանդ որ անակնկալ էլ չէր այս հարցը: Դա բազմիցս քննարկվել է: Այդ առաջարկը եղել է 3-4 տարի առաջ: Դրա մասին արտահայտվել են բոլոր տեսակետները, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարի նպատակն ընդամենը մեկն էր Թուրքիայի կողմից` կասեցնել ցեղասպանության ճանաչման միջազգային պրոցեսը: Սա չհասկանալ եւ կասկածի տակ դնել ցեղասպանության իրողության հարցը, ես կարծում եմ` սրանից դենը բան չկա: Հիմա նա հազար բացատրություն կարող է տալ: Այո, իր հաջորդ հարցազրույցներում փորձեց քողարկել այդ բանը, թե ինքն այդպիսի բան չի ասել կամ դա չի նկատի ունեցել, բայց ասվածն արդեն ասվել է: Ասվել է եւ ետ վերադարձնել չի կարելի: Հնարավոր չէ: Թուրքիային տրվել է շանս` զգալու Հայաստանի ներկա իշխանության թուլությունը, որ նա կարող էր անգամ պատրաստակամություն հայտնել նման հանձնաժողով ստեղծելու հարցում: Վնասը տրված է: Իհարկե, հայ հասարակությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում թույլ չի տա ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ որեւէ նախագահի համաձայնվել այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը: Դա պետք է մոռանա ներկա թե ապագա ցանկացած նախագահ: Այդ բանը տեղի ունենալ չի կարող: Բայց, ինչպես ասացի, վնասը արդեն տրված է, Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր իշխանության թուլությունը, այլապես նա Թուրքիային այդպիսի զիջման գնալու եւ աշխարհին դուր գալու... իսկ աշխարհին դա իսկապես դուր եկավ, տեսավ` ինչպիսի արձագանքների արժանացավ նրա այդ առաջարկը, որ դրանով, փաստորեն, նա, ինչպես ասացի, ցույց է տվել իր թուլությունը: Երկրորդը` Ղարաբաղի հարցի մասին: Ղարաբաղի հարցը շատ ավելի բարդ է, եւ շատ ավելի բարդ փուլ ենք մտնում այդ հարցի կարգավորման (եթե, իհարկե, կարելի է խոսել կարգավորման մասին), քան էր ընդամենը մեկ ամիս առաջ, այսինքն` էր վրացական հակամարտությունից առաջ: Ի՞նչ է տեղի ունենում: Կային մի շարք սառեցված հակամարտություններ: Չեմ ուզում թվարկել, դուք գիտեք: Դրանցից 3-ը արդեն լուծվեց: Լուծվեց բոլորովին ոչ այն զարգացումների տրամաբանությամբ, ինչը մեզ պատկերանում էր, ասենք, 1-2 տարի առաջ: Լուծվեց այդ հակամարտությունների կամ էթնիկական այդ փոքրամասնությունների ինքնորոշման կիրառման սկզբունքի վրա: Այսինքն` ճանաչվեց նրանց անկախությունը` Կոսովո եւ այժմ էլ` Հարավային Օսեթիա եւ Աբխազիա: Թվում է` սա ոգեւորիչ հանգամանք պիտի լիներ բոլոր մնացյալ նույն հակամարտությունների համար, եւ այս տրամաբանությամբ ենթադրվեր, որ վաղ թե ուշ նույն ձեւով լուծվելու են նաեւ այս հակամարտությունները: Բայց, դժբախտաբար, այդպես չէ, քանի որ այս հարցերում միջազգային հանրությունը, իսկ հանրություն ասելով` ես նկատի ունեմ նախեւառաջ գերտերությունները, առաջնորդվում են բացարձակապես ոչ միօրինակ կամ նույն սկզբունքներով: Այս հարցերը սովորաբար լուծվում են երկու սկզբունքով. առաջին` կա՛մ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, կա՛մ էլ ազգային ինքնորոշման սկզբունքի: Բայց դրանք կիրառվում են ոչ ստանդարտ: Այստեղ գործում է նպատակահարմարության սինդրոմը: Եթե գերտերություններից մեկին կամ մի քանիսին ձեռնտու է հարց լուծել տարածքային ամբողջականության սկզբունքով, լուծում են այդ սկզբունքով: Եթե ձեռնտու է լուծել ազգերի ինքնորոշման սկզբունքի միջոցով, լուծում են այդ սկզբունքով: Ուրեմն նախապայմանը գերտերություններից որեւէ մեկի շահն է հօգուտ այդ սկզբունքների: Դժբախտաբար, Ղարաբաղի հարցում ես չեմ տեսնում որեւէ գերտերություն, իսկ գերտերություն ասելով` հիմնականում ես նկատի ունեմ մեր ոլորտը, արեւմտյան ոլորտը, դա Միացյալ Նահանգներն է, Եվրոպական Միությունը եւ Ռուսաստանը, ես չեմ տեսնում, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ձեռնտու է, կամ գերտերություններից որեւէ մեկը պատրաստակամ է պաշտպանել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Առանց սրա, առանց գերտերությունների շահագրգռության սա հնարավոր լուծում չէ: Բայց սա էլ դեռ դժբախտություններից միակը չէ եւ վերջինը չէ: Ավելի մեծ, ավելի ցավոտ պրոցես է այսօր տեղի ունենում: Ես չեմ ուզում չափազանցնել, բացարձականացնել, բայց ստացվում է հետեւյալ պատկերը. աշխարհը դժգոհեց, բողոքեց, քննադատեց Ռուսաստանի այս վերջին գործողությունները Վրաստանում, բայց վերջիվերջո կարծես թե հաշտվեց, որ Ռուսաստանն է, որ լուծեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը: Փաստ է սա: Սա փաստ է, եւ հիմա Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի այս ազդեցությանը հակակշռել իրենց ակտիվությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Եթե պարզ ասենք, ժողովրդական լեզվով, հետեւյալն է` Ռուսաստանին ասում են` լավ, դու լուծեցիր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման եզրակացություն անելու`  Արեւմուտքի եւ մանավանդ Թուրքիայի վերջին ակտիվությունները, Սերժ Սարգսյանը, դժբախտաբար, նորից կարծես հիպնոսի ենթարկված, ենթարկվում է ահա այս ակտիվությանը: Ի՞նչը ես նկատի ունեմ. նախ Թուրքիայի այն առաջարկը, որն արվել է Հայաստանին ու Ադրբեջանին` առաջիկայում եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ: Այս հարցը նոր չի դրվել: Այս հարցը ե՛ւ Ադրբեջանի կողմից, ե՛ւ Թուրքիայի կողմից 92 թվականից, անցած 16 տարիների ընթացքում անընդհատ մեր առջեւ դրվել է: Ես կարող եմ նույնիսկ անձնական հուշեր պատմել. երբ ես գնացել էի Օզալի հուղարկավորությանը, այնտեղ Դեմիրելը ինձ եւ Էլչիբեյին առաջարկեց եռակողմ հանդիպում կազմակերպել: Ես մերժեցի: Հետո խնդրեց, որ լավ, եթե ոչ իր մակարդակով, գոնե իմ եւ Էլչիբեյի հանդիպմանը մասնակցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Բայց դա կրկին եռակողմ էր, եւ ես նորից մերժեցի: Ես ասացի` ես առանձին կհանդիպեմ Էլչիբեյին դեմ առ դեմ, եւ ինչ որ պետք է, մենք կխոսենք մեր երկու երկրների հարաբերությունների մասին: Եռակողմ այս հանդիպման իմաստը, փաստորեն, Թուրքիայի միջնորդության ընդգծման իմաստ ուներ, իսկ Թուրքիայի միջնորդությունը ի՞նչ կարող էր մեզ համար նշանակել. ստացվում էր 2/1 հարաբերություն, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսակետները Ղարաբաղի հարցի մասին բացարձակապես համընկնում էին: Մենք լինում էինք միայնակ, Թուրքիան եւ Ադրբեջանը` երկուսով: Մենք սա մերժել ենք: Հիմա, առաջին արձագանքը Հայաստանի իշխանությունների այն էր, որ նրանք պատրաստ էին ահա այսպիսի հանդիպման: Սա չափազանց վտանգավոր պրոցես է: Չափազանց վտանգավոր պրոցես է ոչ միայն այն առումով, ինչ արդեն նշեցի, այլ նաեւ այն առումով, որ դրանով, փաստորեն, վտանգվում է Մինսկի խմբի ձեւաչափը: Պրոցեսը դուրս է գալիս Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար մինչեւ հիմա եղել է ամենաճիշտ ձեւաչափը, որովհետեւ այստեղ կար գերտերությունների ուժերի հավասարակշռություն, որը մեզ հնարավորություն էր տալիս հասնել այն բանին, որ Ղարաբաղի հարցը չլուծվի գերտերություններից որեւէ մեկի միակողմանի ջանքերի շնորհիվ: Հիմա սա է վտանգված: Եռակողմ հանդիպումներ մեզ առաջարկվել են նաեւ ուրիշների կողմից: Ասենք, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իր, Ալիեւի եւ իմ միջեւ: Ես դա էլ մերժեցի` հայտարարելով, որ Հայաստանը չի կարող մասնակցել որեւէ եռակողմ հանդիպման, եթե այդ հանդիպմանը չի մասնակցում նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը: Ավելին, ինձ այդպիսի առաջարկ արել է նաեւ Բորիս Ելցինը` մեր բարեկամը` ե՛ւ Հայաստանի ամենամեծ բարեկամը, ե՛ւ անձնապես իմ բարեկամը: Ես այնքան ուժ ունեցել եմ` մերժելու նաեւ անգամ նրան: Ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իմ, Ալիեւի եւ իր միջեւ կամ Կոզիրեւի, Ալիեւի եւ իմ միջեւ` նորից Ղարաբաղի հարցը քննարկելու համար: Ես հասա այն բանին, որ Բորիս Ելցինը եւ Կոզիրեւը համաձայնեցին եւ համոզեցին նաեւ այդ հարցում Ալիեւին, որպեսզի այդ հանդիպմանը մասնակցի Ռոբերտ Քոչարյանը: Եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց այդ հանդիպմանը: Հիմա, ինչպես ասացի, այս ռեւերանսներով, որ Սերժ Սարգսյանը այսօր անում է Արեւմուտքին եւ Թուրքիային, չափազանց վտանգվում է Մինսկի խմբի ճակատագիրը, որը մեզ համար կարող է ճակատագրական դառնալ: Չափազանց վտանգվում է: Հիմա, ի՞նչ կարող էր անել Սերժ Սարգսյանը` այս ճնշումները դիմագրավելու համար: Ասացի արդեն` այդ ճնշումները կարող էր դիմագրավել ընտրյալ նախագահը, կոռուպցիայի մեջ չթաղված, կոմպրոմատների չենթարկվող: Ես վստահ եմ` դրսից շուտով, եթե Սերժ Սարգսյանը շատ համառի, նրա նկատմամբ նաեւ կոմպրոմատներ են հրապարակվելու: Միայն այսպիսի իշխանությունը կարող է դիմագրավել այս ճնշումներին: Հիմա դա չկա: Սերժ Սարգսյանն էլ նստած է: Ի՞նչ պիտի անի նա: Կարող է մի ձեւ գտնել: Փորձել կոնկրետ այս հասարակական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, փորձել ազատ արձակել քաղբանտարկյալներին, փորձել ինչ-որ ձեւով իրական, ոչ թե կեղծ, ոչ թե շինծու, ոչ թե իմիտացիոն երկխոսություն սկսել հասարակության եւ նրա ներկայացուցիչների հետ: Դա միանգամից կփոխեր մթնոլորտը: Դա միանգամից Արեւմուտքին կհասկացներ, եւ այսպիսի դեպքերում, երբ Ղարաբաղին վտանգ է սպառնում, այսպիսի ազգային խնդիրների շուրջ Հայաստանը ի վիճակի է անգամ լրջագույն տարաձայնությունների պարագայում համախմբվել եւ միասնաբար, ազգովի դիմակայել այս արտաքին ճնշումներին: Միակ ճանապարհը սա է: Եթե Սերժ Սարգսյանը գնաց այլ ճանապարհով, դա նշանակում է` նա հանուն իր էգոիստական շահերի վաճառքի է հանում ե՛ւ ցեղասպանությունը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, իսկ վերջին հաշվով` մեր սիրելի հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Ես չգիտեմ` ինչ ազդեցություն կունենա իմ այս ելույթը, բայց սա, կարելի է ասել, իմ վերջին ողջամտության կոչն է Հայաստանի իշխանություններին: Մենք կանք, մենք լինելու ենք, մենք կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում ձեւավորվի հպարտության արժանի իշխանություն: Ես գիտեմ, հասարակության մեջ կան անհամբերության, ավելի վճռական գործողությունների անցնելու տրամադրություններ, բայց ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում` հավատալ Շարժման առաջնորդներին: Վստահ եղեք, դա մեր առավելությունը չէ, բայց մեր պարտականությունն է` իմանալ ավելին, քան հասարակության լայն շրջանները, հավասարակշռել բոլոր գործոնները, հաշվի առնել քաղաքական բոլոր հանգամանքները` գլխավոր սկզբունք ունենալով եւ Շարժման հզորությունը ապահովելով, եւ պետությանն ու ժողովրդին չվնասելը: Սա է մեր գլխավոր սկզբունքը: Մենք ընտրել ենք պայքարի օրինական ուղին, օրենքի ոչ մի խախտում Շարժումը թույլ չի տվել իր սկզբնավորման պահից մինչեւ այսօր, եւ ասվեց արդեն` մեզ չեն կարող հանել հավասարակշռությունից, տեղափոխել մեր Շարժումը իրենց ձեռնտու դաշտ` կոշտ ֆիզիկական առճակատման դաշտ: Այդ հաճույքը չի պատճառվի, ինչպես ասաց Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ: Եկեք առաջնորդվենք հետեւյալ սկզբունքով. մենք, միեւնույն է, հաղթելու ենք: Եւ մենք հաղթելու ենք այն ճանապարհով, որը քիչ առաջ ես ընդգծեցի: Դա է մեր հզորությունը, դա է մեր ուժը, եւ սա է, ի վերջո, որ հասցնելու է մեզ վերջնական հաղթանակի: Ես ձեզ համբերություն էլ չեմ մաղթում, ես ընդամենը մաղթում եմ հաղթածի արժանապատվություն, հաղթածի տրամադրություն, վեհանձնություն եւ հարատեւություն, ուրիշ ոչինչ: Մի կասկածեք ձեր ուժերի վրա, մենք միասին ենք եւ միասին էլ հասնելու ենք մեր վերջնական նպատակներին:

Շնորհակալություն:

2008-09-15

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com